Ներքին 3 տարի առաջ - 16:56 28-06-2023

Հետապնդում է հարուցվել Ստեփանավանի նախկին քաղաքապետի որդու նկատմամբ

Լոռու մարզի Ստեփանավան համայնքի նախկին ղեկավարի որդին՝ Ա.Ղ.-ն, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հանցավոր ծագման աղբյուրը, պատկանելիությունը, տնօրինման եղանակը թաքցնելու և խեղաթյուրելու, հանցավոր գործունեության արդյունքում ստացված անշարժ գույքն օրինականացնելու նպատակով, ձեռք է բերել իր հոր՝ Ս.Ղ.-ի հանցավոր գործունեության արդյունքում ստացված, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ներառված (օտարման ոչ ենթակա հողեր), քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցման ոչ ենթակա ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքը: Այս մասին հայտնում են Դատախազությունից:

«2023 թվականի հունիսի 27-ին դատախազն իր նախաձեռնությամբ որոշում է կայացրել Ա.Ղ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (փողերի լվացում)։

Որոշումը նույն օրն ուղարկվել է նախաքննական մարմին՝ Ա.Ղ.-ին մեղադրանք ներկայացնելու համար:
Նախաքննական մարմնի կողմից 2023 թվականի հունիսի 27-ին որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելու մասին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից