copy image url
Ներքին 2 տարի առաջ - 07:44 28-06-2023

Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. հայկական կողմն ունի 4 զոհ. Արցախի ՊԲ

Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։

Արցախի ՊԲ-ից Oragir.News-ին փոխանցում են, որ հայկական կողմն ունի 4 զոհ:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: