Ուղիղ եթեր
Նրանց կարծիքով Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:46 27-06-2023

Մարդը մահացել էր, կարելի էր հարգել. քաղաքացիները՝ ՔՊ-ականի թաղմանը չմասնակցելու մասին

Օրեր առաջ հանկարծամահ եղավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Սուրենի Խաչատրյանը։

Ընդդիմադիրներից և ոչ մեկը չի մասնակցել ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին, ինչը դժվար են ընկալում ՔՊ-ականները։

Oragir.News-ը մայրաքաղաքում քաղաքացիներից հետաքրքրվեց՝ արդյոք ՔՊ-ական պատգամավորի թաղմանը չմասնակցելը, Աժ-ում հիշատակը հարգելու արարությանը չմասնակցելը անարգանք է, ինչպես են վերաբերում ընդդիմադիրների պահելաձևին։

Հարցվածների մեծամասնությունն ասաց, որ ընդդիմությունը սխալ է արել, քանի որ ամեն ինչից զատ պետք է իրենց գործընկերոջ հիշատակը։

«Մարդը մահացել էր, կարելի էր հարգել»,-ասաց քաղաքացիներից մեկը։

Մանրամասները՝ տեսանյութում։