Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:23 27-06-2023

Իմ մեղադրական եզրակացությունը ձևակերպելիս՝ փակուղի եմ մտնում. Փաշինյան

«Ես ինձ ամեն ինչում եմ մեղավոր համարում, բայց ես մի պրոբլեմ ունեմ. երբ սկսում եմ ձևակերպել իմ մեղադրական եզրակացությունը, ձևակերպում եմ, ձևակերպում եմ, մեկ էլ ինչ-որ մի տեղ մտնում եմ փակուղի»,- այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Գալիս, ինձ ասում են՝ Կովսականը տվիր, հետո ասում են՝ պատերազմը չկանգնեցրիր, հետո բացում ենք ու տեսնում, որ Կովսական չէ, այլ Զանգելան, որը պիտի վերադարձվեր, այդ թվում՝ Կազանի փաթեթում, բայց որի վերադարձը, Սերժ Սարգսյանի վկայությամբ, բավարար չի եղել խնդիրը լուծելու համար։ Դրա համար ասում եմ՝ հարգելի գործընկերներ, ձեր պրոբլեմն այն է, որ մի նախադասության մեջ ինձ մեղադրում եք, որ Կովսականը հանձնել եմ, մյուս նախադասության մեջ մեղադրում եք, որ Զանգելանը չեմ հանձնել։ Ես ինձ մեղավոր եմ ճանաչում ու զգում, բայց ես մեղադրական տեքստը, որ սկսում եմ գրել, գալիս ու «տուպիկի» առաջ եմ կանգնում»,- ասաց վարչապետը։

Նա ասաց, թե ընդդիմությունը մեկ ամիս շարունակ իրեն մեղադրել է, որ Շուշին հանձնել է, մի ամիս հետո պարզվել է՝ չէ, ուրիշ բանի մեջ է մեղավոր, որ Շուշին չի համաձայնել փաստացի հանձնել։

«Սա քաղաքական ձև չէ, ես լուրջ եմ ասում։ 2018-ից ես հլը չեմ մտել վարչապետի կաբինետ, ճանապարհին եմ, արդեն բոլորն ասում են՝ հողերը տալիս է, հողերը տալիս է, ո՞վ, ի՞նչ հող, ես ընդհանրապես տեղյակ չեմ, հլը մատով չեմ կպել բանակցային գործընթացին։ Հետո էլ ասում են՝ հողերը չտվեց, ասում են՝ սա ոչմիթիզական էր, ինչ էր, էս էր, էն էր»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հայտարարեց, թե երկու անգամ մտքով անցել է՝ իշխանությունն իրեն զիջեցին, որովհետև գիտեին՝ «ինչ է գալու գլխներին»։

«Անցել է մոտքովս, բայց դրա մասին ոչ մի տեղ ոչ մի անգամ բարձրաձայն չէի ասել»,- անկեղծացավ Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
21:40 Մոսկվան կարձագանքի, եթե Կորեայում Typhon համակարգ տեղակայվի
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին