Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:39 27-06-2023

Քոչարյանն ու Հեյդար Ալիևը վրանի տակ քննարկել են Մեղրիի փոխանակման հարցը, Վաղարշակ Հարությունյանն է ասել․ Փաշինյան

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը հրապարակային հարցազրույցում հայտարարել է, որ Մեղրիի տարբերակն իր ներկայությամբ քննարկվել է Ռոբերտ Քոչարյանի և Հեյդար Ալիևի միջև 1999 թվականի Սադարակի բանակցություններում։ Այս մասին այսօր ԱԺ 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստի հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի փոխանցմամբ՝ Վաղարշակ Հարությունյանը նաև ասել է, որ Քոչարյանն իրեն ասել է, թե Մեղրիի տարբերակը լավ տարբերակ է ղարաբաղյան հակամարտության լուծման համար։ Ըստ նրա՝ այդ ժամանակ Մեղրիի տարբերակն իրենից հետևյալն էր ներկայացնում․ Հայաստանին է միացվում նախկին ԼՂԻՄ-ի տարածքը և Լաչինը՝ փոխարենը Հայաստանն Ադրբեջանին էր զիջում Մեղրիի շրջանը, որպեսզի Ադրբեջանը ցամաքային կապ ստանա Նախիջևանի հետ։

««Առավոտ» օրաթերթում հրապարակում է եղել այն մասին, որ Վարդան Օսկանյանը Գլենդելում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Մեղրին տրվում է Ադրբեջանին, Լաչինը, Ղարաբաղի հետ տրվում էր Հայաստանին»,- հրապարակված հոդվածը մեջբերեց վարչապետը։

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից

Ձեզ գուցե հետաքրքրի