Երևան +12°
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 14:27 26-06-2023

Փաստաբաններն պահանջում են համապատասխան գնահատական պետությունից և միջազգային կառույցներից

Փաստաբանների մամուլի ասուլիսը սկսվեց մեկ րոպե հարգանքի լռությամբ, քանի որ օրերս մահացել էր փաստաբան Արսեն Մկրտչյանը։ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը ելույթը սկսեց՝ ասելով, որ 4 ամսվա ընթացքում իրենց գործընկեր փաստաբանները ենթարկվեցին բռնության և փաստաբանական համայնքը, ակնկալելով պետական իրավասու մարմինների, միջազգային գործընկերների համապատասխան գնահատականը, ցավոք սրտի մինչ օրս չտեսավ այդ գնահատականը։

«Վերջին դեպքով պայմանավորված մենք չենք տեսնում մեղավորների պատասխանատվության ենթարկելը, մեղավորները կամ միջադեպում ներգրավված անձինք մինչ այսօր շարունակում են իրենց պաշտոնավարումը, և մեր համայնքը չի տեսնում այն միջոցները կամ գործիքակազմը, որը պետք է կիրառվեր նմանատաիպ իրավիճակներում»,- ասուլիսի ժամանակ ասաց Բաբայանը։

Փաստաբանների պալատի նախագահը նշեց, որ փաստաբանը երբեք չի ընկճվելու, իրականցնելու է իր խախտված իրավունքի պաշտպանությունը և այդ պաշտպանությունը լինելու է արդյունավետ։

Նշենք, որ փաստաբանները երթով շարժվելու են դեպի Կենտրոնի ոստիկանական բաժանամունք և հանձնելու են իրենց նվերը ոստիկանական բաժանմունքին, որպեսզի էլ ավելի արդյունավետ կատարվի նրանց աշխատանքը։

Փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը հավելեց, որ այսօրը խորհրդանշական է, քանի որ այսօր խոշտանգումների, զոհերի պաշտպանության միջազգային օրն է, և հետաքրքիր կերպով իրենց բողոքի ակցիան համընկել է այս օրվա հետ։ Զոհրաբյանն ասում է, որ խնդիրը նրանում է, որ ոչ բոլորը կարող են խոշտանգումների դիմանալ, և մարդը կարող է իր վրա վերցնել մի բան, որը երբեք չի էլ արել։

«Այս պայմաններում դրա համար է, որ միջազգային պայմանագրերը և մեր սահմանադրությունը արգելում են խոշտանգումը և թույլ չեն տալիս և պետական մարմիններին պարտադրում են գործել իրենց շրջանակներում։ Ցավալի է, որ հիմա խոշտանգումների դեպքերն են ավելացել։ Համարյա ամեն օր լսում ենք ինչ-որ խոշտանգման դեպքի մասին։ Ոստիկանները ապտակում են, ծեծում են, տղայական ինչ-որ հարաբերությունների մեջ են մտնում քաղաքացիների հետ։ Ոստտիկանության համազգեստը այդ մարդուն արդեն տարբերում է քաղաքացուց։ Ես չեմ թիրախավում ամբողջ ոստիկանական համակարգը, որովհետև մենք խոսում ենք այդ ոստիկանության մեջ ծպտված վիրուսներից։ Խնդիրը նրանում է, որ քարը ոստիկանության բարձրագույն իշխանության ձեռքում է։ Եթե իրենք հանդուրժեն այս վիճակը, և իրենք, իրենց կորպորատիվ շահերից ելնելով, պահեն և պաշտպանեն այդ վիրուս ոստիկանին, ապա ուզեն թե չուզեն այդ ոստիկանական համակարգն են թիրախավորելու»,- ասաց Արա Զոհրաբյանը։

Զոհրաբյանը նաև ասաց, որ այսօր գլխավոր դատախազության կայքից են տեղեկացել, որ փաստաբանի խոշտանգելու մասով գործը հանձնարարվել է ԱԱԾ-ին, որը ուրախալի լուր է, քանի որ ԱԱԾ-ն ավելի հետևողական է լինելու։

Փաստաբանական դպրոցի տնօրենը խոսքում նշեց, որ եթե իրենց պահանջները արձագանք չստացան, ապա հնարավոր է, որ իրենց թիրախը ավելի բարձրանա, այսինքն՝ չեն սահմանափակվի կենտրոնական բաժնի պետի հրաժարականով։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ