Երևան +14°
copy image url
Միտք Ներքին Արտաքին 10 ամիս առաջ - 10:13 26-06-2023

44-օրյայից հետո Ադրբեջանը կրկնապատկել է իր հատուկ նշանակության ստորաբաժանումների թիվը

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը կրկնապատկել է իր հատուկ նշանակության ստորաբաժանումների թիվը, ՆԱՏՕ-ական չափանիշներով վերակազմավորում է զորամասերը, մարտի վարման նոր չափանիշներ են դրվում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Տարբեր բաց աղբյուրներից ստացվող տեղեկությունները, «Կոմանդո»-ների վերապատրաստումներն ու ձևավորվող նոր զորամասերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Թուրքիայի հետ իրականացվող բարեփոխումների շրջանակներում 18-20 հզ. զինծառայող է վերապատրաստվել:

Զուգահեռ, Ադրբեջանի ու տարբեր երկրների ռազմաուսումնական հաստատություններում ևս կրթական, ուսուցման ծրագրերով մեծ թվով զինծառայողներ են անցնում, որոնք նշածս թվի մեջ չեն մտնում:

Ինչպե՞ս է ստացվում, որ հայաստանյան իշխանությունը երկրի ներսում կեղծ խաղաղասիրություն է քարոզում, տարբեր իշխանական դեմքեր ամենօրյա ռեժիմով խոսում են թուրքերի և ադրբեջանցիների հետ ախպերության ու դրա օգուտների մասին, իսկ Ադրբեջանի նախագահը բաց հայտարարում է, որ միջազգային հարաբերություններում ուժը, այլ ոչ թե միջազգային իրավունքն է հարց լուծում և հայտարարում զինված ուժերի բարեփոխումների, այդ թվում` հատուկ նշանակության ուժերի, ռազմական ներկրումների կտրուկ մեծացման մասին:

ՀՀ իշխանության հանձնվողականությանն Ադրբեջանն առաջադրում է կոշտ միջոցների քաղաքականություն»,- հավելել է նա:

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ