Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:00 24-06-2023

Հարմար առիթ է առանց փաստաբանների կարգապահական վարույթ իրականացնելու

Ինչպես հայտնի է, երկուշաբթի օրը՝ հունիսի 26-ին, Հայաստանի փաստաբանները մեկօրյա գործադուլ են անելու՝ հրաժարվելով դատարաններում, նախաքննության մարմիններում պաշտպանություն կամ ներկայացուցչություն իրականացնելուց։

Նշենք, որ ԲԴԽ-ն նշանակել է Դավիթ Հարությունյանի դատը, որը տեղի կունենա հունիսի 26-ին՝ փաստաբանների գործադուլի օրը։

Հիշեցնենք, որ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել այն հիմքով, որ նա լրատվամիջոցներին հարցազրույց է տվել՝ քննադատելով «խոսնակների ցանցի» հիմնումը, 20 դատավորի լիազորությունների դադարեցումն այն պատճառաբանությամբ, թե մինչ նշանակումը վերջիններիս վերապատրաստումը չի եղել պատշաճ, ինչպես նաև այն առիթով, որ քննադատել է ԲԴԽ դատավոր անդամի ընտրության ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի միջամտության փորձերը:

Oragir.News-ի հետ զրույցում փաստաբան Միհրան Պողոսյանն ասաց, որ իր գնահատմամբ՝ դա դիտավորություն է և հարմար առիթ է առանց փաստաբանների այդ կարգապահական վարույթը իրականացնելու։

Փաստաբանը նաև նշեց, որ դեռևս ոչինչ չեն որոշել, թե ինչ են անելու այս առթիվ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ