Ներքին 3 տարի առաջ - 23:51 23-06-2023

Ամփոփվել են «Թատերական Երևան» դրամաշնորհային մրցույթի արդյունքները

Թատրոնի համաշխարհային օրվան ընդառաջ Երևանի քաղաքապետարանն այս տարի հանդես է եկել նոր նախաձեռնությամբ՝ առաջին անգամ իրականացվել է «Թատերական Երևան» խորագրով դրամաշնորհային մրցույթ. նախագիծն նպատակն է աշխուժացնել մշակութային կյանքը, խրախուսել թատերական նոր նախաձեռնություններն ու նոր բեմադրություններով համալրել թատրոնների խաղացանկերը:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հյուրընկալել է դրամաշնորհային մրցույթի հաղթողներին: «Որոշակի նոր մշակույթ է ձևավորվում, և մենք ցանկանում ենք այս նախաձեռնությունը դարձնել ամենամյա: Այս տարի մենք ունենալու ենք նաև նոր փորձարարություն՝ Թատրոնի միջազգային փառատոն կազմակերպելու առումով, սեպտեմբերին նման նախաձեռնություն է պլանավորվում իրականացնել: Առհասարակ, թատերական կյանքին վերաբերող բոլոր հարցերում քաղաքապետարանը պատրաստ է նոր մոտեցումներ ցուցաբերել: Մենք նաև թատրոններում իրականացնում ենք ենթակառուցվածքների էական բարեփոխումներ»,- նշել է Տիգրան Ավինյանը:

Ըստ աղբյուրի՝ դրամաշնորհային մրցույթին մասնակցության հնարավորություն ունեին նաև մարզերում գործող թատրոնները, կազմակերպություններն ու թատերական նախաձեռնությունները: Ստացված 23 թատերական բեմադրության հայտերից, հաշվի առնելով ներկայացված գնահատման չափորոշիչները, ընտրվել է 9 հայտ, որոնք կֆինանսավորվեն Երևանի քաղաքապետարանի կողմից: Դրամաշնորհային ծրագրին ընդհանուր առմամբ կհատկացվի շուրջ 50 մլն ՀՀ դրամ:

«Լինելով մայրաքաղաք և ռեսուրսների բավարար չափով տիրապետող կենտրոն՝ շատ սխալ կլինի, եթե մենք մարզային թատրոններին աջակցություն չցուցաբերենք: Նշեմ, որ բոլորի համար մրցույթը բաց է եղել: Կարծում եմ՝ Երևանն առաջնորդելու և աջակցելու հանձնառություն ունի առաջնորդել, և դա ճիշտ սկզբունք է, որ մենք ի սկզբանե որդեգրել ենք»,- ընդգծել է փոխքաղաքապետ Ավինյանը:

Նշվում է, որ դրամաշնորհային մրցույթի արդյունքներով ընտրված թատերական նախագծերն են.

1. «Արվեստը»-ներկայացնող՝ «Բարեկամ» մշակույթի, արվեստի և սպորտի զարգացման կենտրոն ՀԿ
2. «ԱՈՒԹ»-ներկայացնող՝ Անուշ Խերունց
3. «Երկաթյա դասակարգ»- ներկայացնող՝ Արա Գևորգյան
4. «Երկարագուլպա Պեպպին»-ներկայացնող՝ «Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն» ՀՈԱԿ
5. «Մեր քաղաքի կանոնները»-ներկայացնող՝ «Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ
6. «Շան սիրտը»- ներկայացնող՝ «Ս. Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ
7. «Վիրուս»- ներկայացնող՝ «Դոփապարի հայկական ֆեդերացիա» ՀԿ
8. «Ուշացածը»- ներկայացնող՝ «Թեք տեղ» ՀԿ
9. «Ոստրեն և մարգարիտը»- ներկայացնող՝ «Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն»:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին