copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:09 23-06-2023

Մարտակերտի շրջանում ՌԴ խաղաղապահ զորախումբը հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրել

ՌԴ խաղաղապահ զորախումբը հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրել Մարտակերտի շրջանում։ Այդ մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ տուժածներ չկան։

Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ քննություն է անցկացնում տվյալ փաստերի վերաբերյալ։