Ներքին 3 տարի առաջ - 19:12 22-06-2023

Ես չպետք է այդ մասին գրեմ, իրենք պետք է ի սկզբանե խոսեին այդ մասին․ Սոֆյա Հովսեփյան

Երեկ իր ֆեյսբուքյան էջում ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրառում էր կատարել, որ Արցախը պարզապես շրջափակված չէ, Արցախում մարդիկ սովի են մատնվել, և եթե որևէ մեկը չգործի ընդամենը երկու-երեք օր հետո աղետալի կլինի 120․000 մարդու վիճակը։

Հարցին, թե ընդդիմադիր թևի պատգամավորներից որևէ մեկը արձագանքե՞լ է արդյոք այդ գրառմանը, նախկին պատգամավորը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ չի տեսել, թե ով է արձագանքել։

«Նախ՝ ես չպետք է այդ մասին գրեմ, այլ իրենք պետք է ի սկզբանե խոսեին այդ մասին, իրենք պետք է բարձրաձայնեին։ Շատ պասիվություն եմ նկատում Արցախի պատգամավորների շրջանակում կամ գուցե լուսաբանումը շատ չէ, իսկ այստեղ՝ Հայաստանում, ընդհանրապես որևէ պատգամավորի արձագանք չեմ տեսել, խոսք չեմ լսել։ Կարծես այն տպավորությունն է, որ ոչ մի բան չի փոխվել այս 7 օրվա ընթացքում։ Իհարկե, արդեն 175 օր է՝ շրջափակված է Արցախը, խնդիրը լրիվ այլ էր։ Փաստացի այն սնունդը, որը Հայաստանից մատակարարվում էր խանութներ և այլն, բառացիորեն չկա։ Այսօր 7-րդ օրն է։ Այնտեղ կա դեղորայքի խնդիր, մանկական կերի խնդիր, որը ամենամեծ խնդիրն է, այսինքն՝ մանկահասակ երեխան ոչինչ չի ուտում՝ բացի կաթնախառնուրդից կամ կրծքով է կերակրվում։ Իսկ կաթնախառնուրդով կերակրվող երեխաների թիվը քիչ չէ Արցախում, և եթե սպառվի կաթնախառնուրդը, ապա կշարունակվի ծնողների գնած պաշարը օրերի ընթացքում նույնպես սպառվել, և երեխան ի՞նչ պետք է ուտի, որևէ մեկը այս հարցով չի հետաքրքրվում ու ավելին, բնակչության մեջ էլ կա այնպիսի իրավիճակ, որ արցախցիները հարմարվում են, մենք ինչի՞ պետք է համաձայնվենք»,- ասաց Սոֆյա Հովսեփյանը։

Հովսեփյանը նաև ասաց, որ արցախցին ոչ թե հարմարվում է այս վիճակին, այլ գուցե ելքեր է գտնում և ակնկալում է այլոց բարձրաձայնելը նրա համար, որ նա 6 ամիս ապրել է Արցախում և ամբողջ 6 ամիսների ընթացքում հասկացել է, թե ինչքան կարևոր է այստեղից 1 ձայն հանելը, որքան կարևոր է այստեղից թեկուզ գիտակցելը, թե ինչ է կատարվում Արցախում։ Նախկին պատգամավորը նշում է, որ ոչ ոքի չի դիմելու, քանի որ կոչով արդեն դիմել է, և եթե շարունակվի ոչինչ չարվել, ապա ամեն բան ինքն է անելու։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media