Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:27 22-06-2023

Չլսեմ՝ վճարում անելիս թղթադրամի կպնեն. Փաշինյանը 3 ամիս ժամանակ տվեց

«Նախորդ տարի հունիսին մենք ներդրեցինք մի ծրագիր, համաձայն որի՝ անկանխիկ եղանակով վճարումներից թոշակառուներին հետվճար է տրամադրվում պետություն-մասնավոր փոխգործակցության շրջանակներում: Ծրագիրը պետք է իրականացվի մինչև 2023 թվականի հունիսի 30-ը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեկնարկի պահից սկսած բոլոր ցուցանիշներով մենք ունեցել ենք դրական դինամիկա, առաջարկում ենք ծրագիրը երկարացնել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը»,-կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Ներկայացնելով ծրագրի արդյունքները՝ նախարարը հայտնեց, որ մեկնարկի պահից սկսած՝ 8 անգամ աճել են ծավալները, եթե 2022 թվականի հունիս ամսին 525 մլն էր, ապա 2023 թ. մայիսի դրությամբ՝ 4.4 մլրդ:

«Մեկնարկի առաջին ամիսը 16 900 շահառու էր, 2022-ի դեկտեմբերի դրությամբ՝ 66 800, բայց արդեն մայիս ամսվա դրությամբ ցուցանիշները երբ նայում ենք, շահառուների թիվը հատել է 144 հազարը: Մեկ շահառուի համար հաշվարկված միջին ամսական հետվճարի չափը նույնպես եթե 2022-ին 2700 դրամ էր, ապա հիմա անցել ենք 3300 դրամը, իսկ ընդհանուր հետվճարը շահառուներին կազմել է շուրջ 2.38 մլրդ դրամ, անկանխիկի շրջանառության ընդհանրական ծավալը՝ 28.3 մլրդ դրամ»,-ասաց Մկրտչյանը:

Նա տեղեկացրեց, որ կենսաթոշակառուները և նպաստառուներն անցնեն քարտային եղանակով վճարները ստանալուն, և ավելի քան 82.2 %-ն այժմ ստանում է բանկային քարտերով:

«Մենք ասում ենք՝ նախորդ տարի կենսաթոշակները հանրապետությունում բարձրացրել ենք 2 անգամ, բայց ես համարում եմ, որ բարձրացրել ենք երեք անգամ՝ գումարած այս էֆեկտը: Հույսունեմ, որ մենք չենք մոռացել, որ ևս մեկ անգամ թոշակները հուլիսի մեկից պետք է բարձրացնենք»,-իր կողմից հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Նարեկ Մկրտչյանն էլ նշեց, որ հուլիսի 1-ից թոշակների բարձրացման վերաբերյալ մանրամասները կներկայացվեն գործադիրի հաջորդ նիստում:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե 3 ամիս ժամանակ ՝ տալիս պետական մարմինների կանխիկով շրջանառությունը վերացնելու համար։

«Բոլոր վճարումները պետք է կատարվեն անկանխիկ: Ես որևէ պետական գերատեսչությունից եթե լսեցի, որ քաղաքացին պետական գործառույթ իրականացնելիս թղթադրամին կպչում է ֆիզիկապես, դա կնշանակի՝ իմ հանձնարակականը կատարված չէ»,-ասաց գործադիրի ղեկավարը և, նշելով, որ այն նաև կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում է հավելեց. «Անկանխիկով կաշառք վերցնել, կամ տարբեր անուններով վճարներ վերցնել, իհրակե, կարելի է, բայց հետո հաստատ, վերցնողի հետևից կգան, որովհետև մի օր այն կբացվի»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
09:30 Պապիկյանը հրաժարական կտար` մեծ վարկեր չունենար
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը