Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 23:16 21-06-2023

Տուրիզմն ու Գյումրին

Գյումրի ասելիս առաջինը կարելի է հասկանալ մշակույթ, ճարտարապետություն, տուրիզմ, մինչդեռ այս ամենը միայն երևացող մասն է։ Գյումրին, ամենապահանջված ուղղություն լինելով հանդերձ, բազմաթիվ խորքային խնդիրներ ունի, որ ոչ մի քաղաքային և մարզային իշխանության կողմից լուծում չի ստանում։

Հանրապետության երկրորդ քաղաքում տուրիզմ ասվածը սկսվում և ավարտվում է քաղաքի պատմական միջուկում, իսկ մնացած հատվածները կա՛մ անուշադրության են մատնված, կա՛մ զբոսաշրջիկի համար դրանք հետաքրքրություն չեն ներկայացնում։

Այն, որ Գյումրիում զբոսաշրջության զարգացումը դրված է անհատների ուսերին, վաղուց արդեն նորություն չէ, նաև նորություն չէ այն, որ զբոսավարների կողմից քաղաքային իշխանությանը հասցեագրված խնդիրները օդում կախված են մնում։ Հանրապետության երկրորդ քաղաքում դեռևս զբոսաշրջիկի համար հասարակական զուգարան գտնելը խնդիր է, մեղմ ասած՝ պիտի ինքն իր գլխի ճարը տեսնի։

Զբոսաշրջության այսպես ասած բում ապրող Գյումրիում զբոսաշրջիկների համար իսկական մղձավանջը սկսվում է անձրևների ժամանակ, իսկ գյումրեցիների համար այդ խնդիրները այնքան սովորական են, ինչքան 5 տարին մեկ լսած խոստումները։

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
18:32 Նոր Գեղիում 49-ամյա վարորդը «Shacman» բեռնատարով վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
18:06 Ծեծկռտուք Աբու Դաբիում․ Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է Մերաբ Դվալիշվիլիի վրա