Ներքին 3 տարի առաջ - 19:45 20-06-2023

Սուրեն Պապիկյանը Ֆրանսիայի ԶՈՒ նախարարի հետ նաև քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ զինվորական նվագախմբի և պատվո պահակախմբի մասնակցությամբ, հնչել են Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության պետական օրհներգերը:

Դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի են ունեցել քննարկումներ` կապված 2022 թ. սեպտեմբերի 27-ին Փարիզում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ներկայիս ընթացքի շուրջ:

Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպման ավարտին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուին՝ Ֆրանսիայի Հանրապետություն աշխատանքային հագեցած այցի և ջերմ ընդունելության համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին