Ներքին 3 տարի առաջ - 18:49 20-06-2023

Ալեն Սիմոնյանը ԵԽ պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայմանն առնչվող հարցեր

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 20-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոյի գլխավորած պատվիրակությանը:

Ալեն Սիմոնյանը ողջունել է հյուրերին` նշելով, որ այս այցը հնարավորություն կտա տեղում ծանոթանալու իրավիճակին:

Նա շեշտել է, որ մեր երկիրը մեծապես կարեւորում է Եվրոպական խորհրդարանի աներկբա դիրքորոշումը Հայաստանի համար կարեւորագույն մի շարք հարցերի վերաբերյալ: ՀՀ ԱԺ նախագահն այս համատեքստում հիշատակել է Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի, Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ոտնձգությունների, հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման անհրաժեշտության, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման եւ դրա հետեւանքով առաջացած մարդասիրական ճգնաժամին վերաբերող հարցերը, որոնք ամրագրվել են Եվրոպական խորհրդարանի մի շարք բանաձեւերում ու զեկույցներում:

«Եվրոպական միությունը շարունակում է մնալ Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին աջակցող առաջնային գործընկերը եւ ես ցանկանում եմ վերահաստատել մեր հանձնառությունը ԵՄ հետ համագործակցությունը խորացնելու եւ ընդլայնելու, այդ թվում` CEPA-ի դրույթների իրականացման հարցում»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայման որոշման շուրջ, որն էականորեն նպաստել է մեր արեւելյան սահմաններին հարաբերական կայունության հաստատմանը:

Անդրադարձ է եղել Հայաստանին աջակցություն հատկացնելու խնդրանքով Եվրոպական միության հետ պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում Հայաստանի համագործակցության ընդլայնմանը:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի