copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 00:03 20-06-2023

Ի պաշտպանություն Արմեն Աշոտյանի՝ կազմակերպված ստորագրահավաքին մասնակցել է 112 հանրային գործիչ

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում ցերեկը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով որ ի պաշտպանություն Արմեն Աշոտյանի սկսել են ստորագրահավաք․ «Հարգելի՛ քաղաքացիներ,

Նախաձեռնում ենք Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների հանրային աջակցության գործընթաց։ Ստորև ներկայացվող հայտարարությանը միանալ ցանկացող հանրային գործիչներին առաջարկում ենք կապ հաստատել նախաձեռնող խմբի հետ։

Շնորհակալ ենք նախաձեռնությունը սոցցանցերում տարածելու համար։

Անժելա Էլիբեգովա
Շուշան Պետրոսյան
Ռուբեն Մելիքյան

«Արմեն Աշոտյանի կալանավորումը ռեժիմի ընդդիմախոսների դեմ քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է։ Մենք այն գնահատում ենք՝ որպես իշխանությունների կողմից ուղերձ մեր հասարակությանը և այն անհատներին, որոնք պատրաստ են պայքարել հանուն հայկական ինքնության, հանուն մեր պետության և ընդդեմ հայկական Արցախի ոչնչացման։
Այսօր խնդիր կա ապահովել հանրային լայն համախմբում՝ ի պաշտպանություն և՛ այս պահին, և՛ պայքարի որևէ փուլում անազատության մեջ հայտնված գործիչների, քանի որ նրանց պաշտպանությունն այսօր հանրային ինքնապաշտպանություն է։

Մենք պնդում ենք, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, պահանջում ենք դադարեցնել քաղաքական հայացքների համար մարդկանց հետապնդումները և ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին»։

Ավելի ուշ Մելիքյանը հրապարակել է ստորագրահավաքին միացած անձանց ցանկը․

«Շարունակում ենք ներկայացնել ի պաշտպանություն Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների՝ մեր նախաձեռնությանը այս պահին միացած հանրային գործիչների ցուցակը։ Նախաձեռնությանը միացել է ևս 60 հանրային գործիչ։ Ցուցակի համալրումը կշարունակենք վաղը։

#Ազատություն_Քաղբանտարկյալներին

1. Գերաշնորհ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան - Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ
2. Արթուր Մարտիրոսյան - կոնֆլիկտաբան, բանակցային գործի մասնագետ, ԱՄՆ CM & Partners ընկերության ավագ խորհրդատու
3. Արթուր Աթանեսյան - ԵՊՀ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
4. Ռուբեն Մելքոնյան - պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ
5. Արթուր Խաչիկյան - ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր
6. Գևորգ Դանիելյան - իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի վաստակավոր իրավաբան
7. Աղասի Միքայելյան - Ֆիզմաթ գիտությունների թեկնածու, Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ
8. Վարդան Պողոսյան - Միջազգայնագետ, սահմանադրական իրավունքի մասնագետ
9. Վարդան Արամյան - Հանրային ֆինանսների խորհրդատու, ՀՀ ֆինանսների նախկին նախարար
10. Դավիթ Անանյան - «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար
11. Արփինե Հովհաննիսյան - ՀՀ արդարադատության նախկին նախարար
12. Ավետիք Իշխանյան - Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան
13. Միքայել Մալխասյան - պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
14. Վահե Դավթյան - քաղաքական գիտությունների դոկտոր, «Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» հ/կ նախագահ
15. Թևան Պողոսյան - քաղաքագետ, հասարակական գործիչ
16. Հովհաննես Գրիգորյան - սոցիոլոգ
17. Էդգար Ղազարյան - ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար
18. Սուրեն Սարգսյան - քաղաքագետ
19. Վահե Հովհաննիսյան - «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ
20. Արմինե Ադիբեկյան - Ադրբեջանի հարցերով փորձագետ, սոցիոլոգ
21. Հարություն Հարությունյան - «5-րդ ալիքի» գործադիր տնօրեն
22. Սաթիկ Սեյրանյան - Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր
23. Սպարտակ Սեյրանյան - հանրային գործիչ
24. Աննա Իսրայելյան - լրագրող
25. Կարեն Քոչարյան - քաղաքական վերլուծաբան
26. Վիգեն Հակոբյան - քաղաքական տեխնոլոգ, վերլուծաբան
27. Նարեկ Գալստյան - 24News.am-ի տնօրեն
28. Կարպիս Փաշոյան - լրագրող
29. Ռուբեն Մխիթարյան - պրոդյուսեր, հանրային գործիչ
30. Ռոբերտ Հայրապետյան - իրավաբան
31. Հրանտ Մելիք-Շահնազարյան - «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար
32. Արմեն Մինասյան - քաղաքագետ
33. Վարուժան Գեղամյան - թյուրքագետ
34. Սերգեյ Մելքոնյան - արևելագետ
35. Էդգար Էլբակյան - քաղաքագետ
36. Կարեն Իգիթյան - կովկասագետ
37. Գառնիկ Դավթյան - ադրբեջանագետ
38. Սամվել Չախալյան - «Բիզնես 24»-ի տնօրեն
39. Հրանտ Միքայելյան - քաղաքագետ, տնտեսագետ
40. Նարեկ Մարգարյան - երգիծաբան
41. Հովհաննես Մանուչարյան - Groong պոդքաստի համահիմնադիր
42. Ավետ Ադոնց - ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
43. Կարեն Վրթանեսյան - ռազմական փորձագետ
44. Գեղամ Մանուկյան - ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ
45. Ֆադեյ Չարչօղլյան - ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
46. Ալիսա Գևորգյան - լրագրող, 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայր
47. Խորեն Մարդոյան - Համայնքային հասարակական գործիչ (Կանադա, Տորոնտո)
48. Աննա Մնացականյան - Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջի տնօրեն
49. Վահագն Մելիքյան - ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
50. Աշոտ Մինասյան (Երկաթ) - ռազմական գործիչ
51. Մհեր Մկրտչյան - կինոռեժիսոր
52. Արա Դեղտրիկյան- ՀՀ վաստակավոր արտիստ
53. Սամվել Սողոմոնյան- բժիշկ վիրաբույժ, Առողջապահական իրավունքի միջազգային կենտրոնի ղեկավար
54. Արմեն Սուքիասյան-Մարքեթինգի և բիզնեսի զարգացման փորձագետ
55. Նարեկ Սամսոնյան - քաղաքագետ, հանրային գործիչ
56. Գոհար Սավզյան - «168 ժամ», լրագրող
57. Վիգեն Սարգսյան, ՀՀ պաշտպանության նախկին նախարար
58. Հովհաննես Իշխանյան - վավերագրական ֆիլմերի ռեժիսոր
59. Նարեկ Միրզոյան - Գյումրի համայնքի ավագանու անդամ
60. Գուրգեն Մելիքյան - ՀՀ վաստակավոր մանկավարժ, պրոֆեսոր
61. Վազգեն Սաղաթելյան - հանրային գործիչ
62. Արմեն Ավետիսյան - ԵՊՀ արհմիության նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու
63. Դավիթ Սարգսյան - «168 Ժամ», մեկնաբան
64. Զարուհի Դիլանյան, «168 Ժամ», լրագրող
65. Արտակ Աղբալյան - տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
66. Հովհաննես Նիկողոսյան - քաղաքագետ
67. Սևակ Հակոբյան - Yerevan.Today լրատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր
68. Նաիրա Զոհրաբյան - «Անվտանգություն եւ ժողովրդավարություն ՀԿ նախագահ
69. Ալեն Ղևոնդյան - քաղաքագետ
70. Խոսրով Հարությունյան-ՀՀ նախկին վարչապետ, ՀՊԿԱ պրոֆեսոր
71. Մանուկ Մկրտչյան - մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
72. Աստղիկ Մաթևոսյան - Antifake.am կայքի գլխ. խմբագիր, փաստաբան
73. Դավիթ Ֆիդանյան - Antifake.am, լրագրող
74. Աիդա Ստեփանյան - Antifake.am, լրագրող
75. Գոհար Մելոյան - սահմանադրագետ, «Պառլամենտարիզմի զարգազման միջազգային կենտրոն» ՀԿ-ի համահիմնադիր
76. Աշոտ Թավադյան - Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Վերահսկիչ պալատի հիմնադիր նախագահ
77. Տիգրան Քոչարյան - մեդիափորձագետ
78. Սոս Հակոբյան - «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, փաստաբան
79. Արսեն Բաբայան - «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, փաստաբան
80. Լիլիթ Մելքոնյան - «Հ2», լրագրող
81. Անի Գևորգյան - լրագրող
82. Լիա Խոջոյան - MediaHub լրատվական կայքի գլխավոր խմբագիր
83. Արմեն Աստվածատրյան - բժիշկ, սրտաբան
84. Արթուր Հայրապետյան -
ՀՀ նախագահի մրցանակակիր, արձակագիր
85. Արման Նավասարդյան - դերասան
86. Արևիկ Մկրտչյան - մանկավարժ, նկարչուհի
87. Դավիթ Հայրապետյան - հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
88. Գևորգ Էմին֊Տերյան - գրականագետ, խմբագիր
89. Ցոլակ Ակոպյան - Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտոր, քաղաքական գիտությունների թեկնածու
90. Գրիգորի Պողոսյան - իրավագիտության թեկնածու, արդարադատության առաջին դասի խորհրդական
91. Ֆլորա Նախշքարյան - Голос Армении թերթի գլխավոր խմբագիր
92. Նունե Եսայան - ՀՀ վաստակավոր արտիստ
93. Ալլա Լևոնյան - ՀՀ վաստակավոր արտիստ
94. Աշոտ Ավագյան - ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, գեղանկարիչ, ազատամարտիկ
95. Դավիթ Սահակյանց - ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, մուլիպլիկատոր
96. Վահրամ Սահակյան -
մշակույթի վաստակավոր գործիչ
97. Սիրանույշ Գալշոյան - ԵՊՀ դասախոս, թուրքագետ
98. Նորա Գրիգորյան - ռեժիսոր
99. Աննա Ավետիսյան - մանկավարժ
100. Տարոն Մինասյան - միջազգայնագետ, ազատամարտիկ
101. Տիգրան Ավետիսյան - երաժիշտ
102. Լուսինե Սողոմոնյան - մշակութաբան
103. Ավո Խալաթյան - ՀՀ վաստակավոր արտիստ
104. Մարինա Պողոսյան - իրավապաշտպան
105. Արթուր Գևորգյան - քանդակագործ, հանրային գործիչ (ք.Գյումրի)
106. Տաթեւ Այվազյան - Armday.am լրատվական կայքի տնօրեն
107. Փայլակ Ֆահրադյան - Irakanum.am լրատվական կայքի տնօրեն
108. Վաչե Հովեյան - արվեստագիտության թեկնածու, միջազգային մրցույթների դափնեկիր
109. Վահան Հովհաննիսյան - փաստաբան
110. Նարեկ Մանթաշյան - քաղաքական գործիչ, նախկին քաղբանտարկյալ
111. Արսեն Մկրտչյան - փաստաբան
112. Մարջան Ավետիսյան - դերասանուհի»։

Ամենից շատ դիտված

23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
10:20 Եթե մենք այսօր չպայքարենք, վաղը ապրելու տեղ չենք ունենա. մանկավարժ
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
11:55 ԵՊՀ ռեկտորը չգիտի, որ Հայաստանում Մաշտոցյան Մատենադարան չկա