Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 23:42 18-06-2023

Ֆրանսիան Իտալիային միացնող թունելի մոտ թեժ բախումներ են եղել ոստիկանների ու ցուցարարների միջև

Մեկ տասնյակ ոստիկան և մի քանի ցուցարարներ են վիրավորվել շաբաթ օրը Ֆրանսիան և Իտալիան միացնող Ալպյան երկաթուղային թունելի շինհրապարակում տեղի ունեցած բախումների հետևանքով, հայտնում է CNN-ը:

Մոտ 2000 ոստիկաններ են ուղարկվել դեպքի վայր դիմակայելու ավելի քան 3000 մարդու, որոնք բողոքում են 57 կմ երկարությամբ թունելի կառուցման նախագծի դեմ, որի ավարտին այն կմիացնի Ֆրանսիայի Լիոն քաղաքը իտալական Թուրինի հետ, հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Դարմանենը:

Ցույցերի կոչն արել էր «Uprisings of the Earth» կազմակերպությունը:
Թեժ բախումները, ներառյալ արցունքաբեր գազի կիրառումը և ցուցարարների փորձերը՝ փակել մայրուղին, կրկին բորբոքեցին բանավեճը թունելի շինարարության նախագծի շուրջ, որը համաձայնեցրել էին Ֆրանսիան և Իտալիան 2017 թվականին և որը մասնակիորեն ֆինանսավորում է ԵՄ-ն:

Բողոքի ցույցին մասնակցում էին արմատական ձախերի «Չնվաճված Ֆրանսիա» կուսակցության մի քանի պաշտոնյաներ:

Ըստ Ֆրանսիայի կառավարության, նոր թունելը, ճեպընթաց երկաթուղով, կարող է կրկնակի կրճատել Լիոնի և Թուրինի միջև ճանապարհի վրա ծախսվող ժամանակը, ինչպես նաև զգալիորեն կկրճատի Փարիզ-Միլան ճանապարհորդության ժամանակը:

Նախագծի հակառակորդներն, իրենց հերթին, մտահոգված են շրջակա միջավայրի հնարավոր վնասներով և ասում են, որ գոյություն ունեցող գնացքները, չնայած ավելի դանդաղ ընթացքին, կարող են բավարարել պահանջարկը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան