Ներքին 3 տարի առաջ - 23:44 17-06-2023

Արցախի շրջափակման հարցը ներկայացվել է Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսում

Հունիսի 14-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում իր աշխատանքներն է սկսել Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի (ԵԵԿ) գլխավոր համագումարը՝ «Աստծո օրհնության ներքո՝ կերտելով ապագան» խորագրով։

Համագումարը հյուրընկալվել է Էստոնիայի Ավետարանական Լյութերական և Էստոնիայի Ուղղափառ Եկեղեցիների կողմից:

Համագումարը համախմբում է ԵԵԿ անդամ եկեղեցիների ներկայացուցիչներին, գործընկեր կազմակերպություններին և Եվրոպական Եկեղեցիների ազգային խորհուրդներին: Այն տեղի է ունենում հինգ տարին մեկ՝ Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի ապագա ծրագրերի վերաբերյալ որոշումներ կայացնելու առաքելությամբ: Համագումարի ընթացքում կընտրվեն նաև խորհրդի նոր անդամներ, որոնք կղեկավարեն ԵԵԿ առաքելությունը առաջիկա հինգ տարիների ընթացքում։

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ԵԵԿ գլխավոր համագումարին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացնում են Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Բալթյան Երկրների Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ. Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը։

ՀԱՍ եկեղեցու Արցախի թեմից հայտնում են, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը համագումարի ընթացքում ներկայացրել է շրջափակված Արցախի ներկայիս իրավիճակի և դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի մասին:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է