Ներքին 3 տարի առաջ - 20:24 15-06-2023

Մեր շրջայցերի կանգառն այս անգամ Կենտրոնն էր․ Տիգրան Ավինյան

Երևանի փողքաղաքապետ, քաղաքապետի իշխանական թեկնածու Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Կենտրոն վարչական շրջան այցելության մասին։

«Մեր շրջայցերի կանգառը այս անգամ Կենտրոնն էր։

Վարչական շրջանի մի շարք թաղամասերում՝ Նորագյուղում, Կիլիկիայում, Սիլաչիում, խոսեցինք սիրելի բնակիչների հետ՝ տեղում փորձելով հասկանալ նրանց խնդիրները և դիտարկումները։

Այցի ընթացքում քննարկեցինք Նորագյուղի վերակառուցման,՝ քաղաքի նոր կենտրոնի կառուցման խոշոր նախագիծը, թաղամասում աղբահանության, խաղահրապարակների կառուցման խնդիրը և այլն։

Այցելելով Կիլիկիա թաղամասի մանկապարտեզ՝ տեղում ծանոթացանք շինության խնդիրներին և քննարկեցինք մանկապարտեզի նոր և բարեկարգ շենքի կառուցման մանրամասները։

Խոսեցինք նաև բնակիչներին հուզող այլ խնդիրներից՝ շքամուտքեր, վերելակներ, բակերի ասֆալտապատում , հանգստի գոտիների կառուցում, ծառերի բարեկարգման խնդիրներ և այլն։

Մեր կողմից արդեն իսկ պլանավորվել և մեկնարկել են բարձրաձայնված խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքնեը»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում