Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 15:06 15-06-2023

Տեղի հատվածում վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ զինծառայող

Հունիսի 15-ին՝ ժամը 13:35-ին, Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈւ կրակի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողը:

ԱԱԾ-ից հայտնում են, որ վիրավոր զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները Տեղ գյուղի ուղղութամբ կիրառել են ականանետ։