Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 2 տարի առաջ - 13:08 15-06-2023

Երասխի գործարանի կառուցումը շարունակվելու է. Տիրան Հակոբյան

Մետալուրգիական գործարանը Հայաստանի այլ հատվածներում կառուցելու տարբեր առաջարկներ են եղել, բայց նպատակաուղղված կերպով ընտրվել է Երասխը երկրի սահմանամերձ գոտին զարգացնելու համար։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, Երասխ բնակավայրում լրագրողների հետ զրույցում ասաց GTB հոլդինգի տնօրեն Տիրան Հակոբյանը` նշելով, որ նման պնդում է արել ընկերության սեփականատերերից Գրիգոր Տեր-Ղազարյանը։

Անդրադառնալով գործարանի տարածքի` Ադրբեջանի զինուժի կողմից թիրախավորմանը` Հակոբյանը նշեց` նպատակը գործարանի կառուցումը խոչընդոտելն է։

«Իրենք թիրախավորում են տեխնիկան և աշխատող մարդկանց, փորձում են խոչընդոտել գործարանի կառուցումը: Թե ինչու են այդպես անում, դա էլ է պարզ, որովհետև չեն ուզում, որ տնտեսական հզորացման հասնենք, իսկ մեր գործարանը բավականին լուրջ ներդրում կունենա Հայաստանի տնտեսության մեջ։ Ամբողջական կառուցելուց հետո տարեկան 200-250 հազար տոննա ամրան ենք արտադրելու»,– նշեց տնօրենը։

Մինչ երեկ կրակոցներ չէին եղել, և մեկնարկած շինարարական աշխատանքները նորմալ ընթանում էին։ Նա շեշտեց, որ հաստատակամ են շարունակելու շինարարությունը, և որոշակի տեխնիկական հարցեր կարգավորելուց ու ճշտելուց հետո աշխատանքները կվերսկսվեն։

«Մեր կտորում վստահ ենք, որ գտնվում ենք ՀՀ ինքնիշխան տարածքում, և՛ մենք, և՛ մեր զինվորականները հաստատակամ ենք շարունակելու։ Խուճապ չկա, բայց, իհարկե, անհանգստացած ենք»,– հավելեց Հակոբյանը։

Նրա խոսքով` այս պահին ընդհանուր աշխատողները մոտ 200 հոգի են, որոնցից գրեթե 70-ը Հնդկաստանի քաղաքացիներ են։ Քանի որ աշխատանքների մի մեծ ծավալ կա, որը տեխնոլոգիական է, և հնդիկ գործընկերներն ունեն համապատասխան գիտելիքներ այդ աշխատանքների համար։ Չնայած երեկ կատարվածին` նրանք ևս պատրաստակամ են մնալու և շարունակելու աշխատանքը։
Նրա տեղեկություններով` հունիսի 14-ին ադրբեջանական կրակոցներին վիրավորված Հնդկաստանի երկու քաղաքացիները վիճակը կայուն է։ Նրանց են այցելել Հնդկաստանի դեսպանության ներկայացուցիչները, ընկերությունը ևս կապի մեջ է դեսպանատան հետ` անհրաժեշտ հարցերը կազմակերպելու և կարգավորելու համար։

Հակոբյանը խոսեց նաև հարկային արտոնությունների մասին։ Թեպետ սահմանամերձ գոտին` որպես գործունեություն ծավալելու վայր ընտրելով` պետությունն ընկերությանը տալիս է ԱԱՀ-ից ազատվելու արտոնություն, բայց իրենք որոշել են հրաժարվել արտոնությունից և վճարում են ԱԱՀ։

Հակոբյանը տեղեկացրեց, որ նախագիծը սկսվել է 2022 թվականի օգոստոսին, շինարարական աշխատանքները մեկնարկել են մոտ 2 ամիս առաջ։ Շինարարական աշխատանքները նախատեսում են ավարտել արդեն դեկտեմբերին, իսկ տեխնոլոգիական աշխատանքները` հաջորդ տարի։

Ինչ վերաբերում է գործարանի արտադրանքի սպառման շուկային, Հակոբյանի խոսքով` հիմնական շուկան Հայաստանն է, որտեղ այս պահին մեծ քանակի ներմուծում է արվում։ Որպես շուկա են դիտարկվում նաև Մերձավոր Արևելքի երկրները։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան