Ներքին 3 տարի առաջ - 21:26 14-06-2023

Չգիտենք` ով է, չենք էլ ուզում իմանալ. քաղաքացիները՝ Ռուզաննա Խաչատրյանի մասին

Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, նախաձեռնել է «Կանայք Հանուն Համազգային Միասնության» հավաք-հանդիումները, որոնք օրեր առաջ տեղի էին ունեցել Երևանում, երեկ էլ հանդիպումը տեղի էր ունեցել Գյումրիում։

Նշենք, որ նա իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր տեսանյութ, որտեղ մի խումբ կանանց հետ ակտիվ պարում էր։

Ռուզաննա Խաչատրյանը աչքի է ընկնում իր տարբերվող ոճով։ Նա հիմնականում կրում է վառ կոստյումներ, դրանց հետ համադրելով համապատասխան աքսեսուարներ: Նկատելի է նաև, որ տիկինը ծաղիկների սիրահար է: Օհանյանի կինը երբեմն այնքան նրբանկատ է, որ նույնիսկ հագուստը համադրում է ծաղիկների հետ: Խաչատրյանի ընտանեկան լուսանկարներում նույնպես իշխում է ներդաշնակությունը, ամեն մանրուք հարմարեցված է իրար:

Oragir.News-ը մայրաքաղաքում քաղաքացիներից հետաքրքրվեց՝ տեղյա՞կ են Ռուզաննա Խաչատրյանի նախաձեռնությունից, հետևո՞ւմ են արդյոք նրա գործունեությանը։

Հարցված կանանց մեծ մասը նախ ճշտում կատարեց, թե ով է Ռուզաննա Խաչատրյանը, այնուհետև ասացին, որ չեն հետևում նրան, քանի որ ցանկություն չունեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան