Կարելի է ենթադրել, որ ԱՄՆ դեսպանատունը տեղյակ է սպասվող բախումներից
copy image url

Կարելի է ենթադրել, որ ԱՄՆ դեսպանատունը տեղյակ է սպասվող բախումներից

Խոսք Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 19:30 14-06-2023
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հերթական հայտարարությունն է տարածել, որով իր քաղաքացիներին կոչ է արել չայցելել հայ-ադրբեջանական սահմանային հատվածներ և Լեռնային Ղարաբաղ։

«Հայաստանում ամառային ճանապարհորդությունների սեզոնով պայմանավորված՝ Երևանում ԱՄՆ դեսպանատունն ԱՄՆ քաղաքացիներին հիշեցնում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտության պատճառով ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին արգելվում են անկարևոր ճանապարհորդությունները հետևյալ ուղղություններով, ինչն արտացոլում է մի փոքր մեղմացում, քանի որ սահմանափակումները սկսել են կիրառվել 2022 թվականի սեպտեմբեր ամսից»,- ասվում էր հայտարարության մեջ։

Հատկանշական է, որ ամերիկյան դեսպանատան նման հայտարարություններից հետո հիմնականում տարբեր մասշտաբների էսկալացիա է տեղի ունենում, և փաստացի Վաշինգտոնն իր քաղաքացիներին անոնսում է դրա մասին։

Հատկանշական է, որ ԱՄՆ դեսպանատունը նման հայտարարություն էր տարածել նաև 2020 թվականի սեպտեմբերին՝ Արցախյան 44-օրյա պատերազմից օրեր առաջ։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն ընդգծեց՝ Միացյալ Նահանգների այս հայտարարությունը խոսում է այն մասին, որ ինքը, ինչպես հիմա ընդունված է ասել, հողի վրա որևէ բան չի կարող անել, որովհետև իր դիմաց կանգնած է իր թիմակցի եղբայրը, որին նա չի ցանկանում վնասել ոչ միայն իրական առարկայական քայլերով, այլ նաև հայտարարությունների, սթափության կոչերի, խաղաղության օրակարգին հետևելու հորդորների միջոցով։

Նա նկատում է, որ նույնիսկ այդ մակարդակով ԱՄՆ-ի հայտարարությունները կա՛մ բացակայում են առհասարակ, կա՛մ երբ ժամանակ առ ժամանակ հնչում են, համոզիչ չեն, քանի որ դրանց հետևում են Ադրբեջանի քայլերը, որոնցով այդ երկիրը ԱՄՆ-ին հասկացնում է, որ իր կոչերն իր համար որևէ նշանակություն չունեն։

Մանասյանի համոզմամբ՝ նման գործելաոճն աստիճանաբար դառնում է գիտակցված և տեսանելի իրողություն, որն անկասկած նաև պատվաբեր չէ Միացյալ Նահանգների համար, հարվածում է ԱՄՆ-ի՝ որպես գերտերության հեղինակությանը, եթե կարելի է այդպես ասել։

Ալեքսանդր Մանասյանը կարծում է, որ ԱՄՆ դեսպանատան կոչերը փաստում են, որ իրենք ինչ-որ բան գիտեն և դա կարող է երկու կերպ մեկնաբանվել. «Դա կարող է նշանակել, որ ինչ-որ լուրջ միջադեպեր են սպասվում։ Բացի այդ քանի Ադրբեջանը սահմանային գոտիներում հրետակոծություն է իրականացնում, կամ անօդաչու թռչող սարքերի միջոցով հարվածներ է հասցնում, ամերիկյան կողմը մտածում է իր քաղաքացիների անվտանգության մասին և հորդորում է չայցելել այդ շրջաններ»։

Մեր հարցադրմանը, թե ներկայիս իրավիճակում ո՞ր տարբերակն է առավել իրատեսական՝ քաղաքագետը պատասխանեց, որ առավել իրատեսական է, որ ԱՄՆ-ն իր հետախուզության և Ադրբեջանում ունեցած կապերի միջոցով տեղյակ է սպասվող բախումների մասին և իր քաղաքացիներին զգուշացնում է դրա մասին։

Նրա խոսքով՝ այս ամենը փաստում է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի դերակատարությունը խոսքից այն կողմ չի անցնում։ Մեր զրուցակիցը նաև նշեց, որ ԱՄՆ-ում բնակված և այնտեղ հսկայական փորձ կուտակած մի գործիչ, որի անունը չցանկացավ հրապարակել, հայտնել է, որ Հայաստանում վատ են պատկերացնում Միացյալ Նահանգների դիրքորոշումները, հնարավորությունները և ցանկությունները։

«Երբ ես ասում եմ, որ խոսքից այն կողմ չեն անցնում, դա նշանակում է, որ ԱՄՆ-ն հողի վրա քայլեր ձեռնարկելու մտադրություն և տրամադրություն չունի։ Մենք պետք է իմանանք, որ բացառապես բոլոր երկրները՝ հարևաններից մինչև հեռուները, տարածաշրջանում ինչ-որ քայլեր կարող են ձեռնարկել՝ ելնելով միայն իրենց շահերից։ Իսկ այն շեշտադրումները, որ վերջիններս կարող են ինչ-որ բան անել հատկապես մեզ համար, անիրատեսական է, նման բան չի կարող լինել»,- նշեց նա։

Հարցին, թե արդյոք Արցախ չայցելելու մասին հայտարարություններով ամերիկյան կողմը չի՞ նպաստում Ալիևի այն թեզին, համաձայն որի Արցախ տանող ճանապարհը բաց է՝ մեր զրուցակիցը նշեց, որ դա շատ լղոզված տեքստով է ասվում, քանի որ նշում են՝ «մի՛ գնացեք Արցախ, այնտեղ փակ է»։

Քաղաքագետն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ երբեմն դիվանագիտության և քաղաքականության մեջ հնչում են համարյա անիմաստությանը և անհեթեթությանը մոտ հայտարարություններ, և դա դրանցից մեկն է՝ ոչինչ չասող, և ասելու համար ասված հայտարարություն։

Մանասյանը միևնույն ժամանակ հավելեց, որ արցախցիները պետք է միասնական լինեն՝ նշելով, որ վերջին օրերին հայ ժողովրդի բարեկամ Քերոլայն Քոքսը նամակով դիմել է արցախցիներին և ասել, որ չվախենեն, քանի որ ամեն բան կախված է իրենցից։

Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ չպետք է հույսը դնեն միայն դրսի վրա, և դա շատ պարզ, հստակ ու ճշմարիտ տեսակետ է։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

14:10 Աննա Հակոբյանը շարունակում է զարմացնել իր չգիտությամբ
16:34 Փաշինյանի ինքնազգացողությունը վատացել է․ Նաիրի բժշկական կենտրոնում բուժզննում է անցել․ armlur.am
19:00 Հրանտ Մաթևոսյանն այդպիսի բան չի ասել․ գրողի որդին կրթում է Նիկոլ Փաշինյանին
13:10 Տղամարդը մեքենայի մեջ տաբատն իջեցրել է և ձեռքով կանչել պատգամավորի անչափահաս երեխաներին․ ի՞նչ է տեղի ունեցել․ mediahub.am
11:13 Մի գրառմամբ ոչնչացրեց Անդրեին․ Անուշ Շահրամանյան
12:05 Կոսովոյի գեղեցկուհի Էրդողանը մահացել է Թուրքիայում․ RIA
18:10 Եթե ազատ լինեմ, կմասնակցեմ․ հրավիրվածներից ովքե՞ր են ընդունել Աննա Հակոբյանի հրավերը
13:00 22 անշարժ գույք, որից 6–ը՝ ԱՄԷ–ում, թանկարժեք մեքենաներ և գնումներ, 492 մլն եկամուտ․ Ջերմուկի համայնքապետի ունեցվածքը
21:00 Ապրիլի 24–ին պետք է ՔՊ–ի դրոշն էլ այրենք․ արցախցուն գլխատողի հետախուզումը դադարեցնելը ցեղասպանություն է
13:23 Այսուհետ լիարժեք լծվելու եմ «Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ի աշխատանքները կազմակերպելուն․ Վիլեն Գաբրիելյան