Ներքին 3 տարի առաջ - 17:51 13-06-2023

Չենք կարող մեկնաբանել. ՇՊՀ-ի դասախոսի կաշառք վերցնելու դեպքի վերաբերյալ

Ինչպես հայտնում է Oragir.News-ը ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախույզները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ «Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի տնտեսագիտության ամբիոնի վարիչը դիպլոմային աշխատանքները դրական գնահատելու համար հեռակա ուսուցման հինգերորդ կուրսի ուսանողներից պահանջել և որպես կաշառք ստացել է տարբեր չափի գումարներ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, տեղեկությունները ստուգելու նպատակով Շիրակի քրեական հետախույզները համագործակցել են Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ:

Oragir.News-ը փորձեց ՇՊՀ-ի մամուլի ծառայությունից մեկնաբանություն ստանալ, բայց ինչպես շատ հարցերում, այս հարցում ևս բուհի ղեկավարությունը խիստ կրավորական վերաբերմունք ունի։

Մեր հարցերին ի պատասխան մամուլի ծառայությունից հայտնեցին, որ իրենք որևէ մեկնաբանություն չեն տալիս այս դեպքի հետ կապված, գործընթացներ են գնում, համապատասխան մարմինների տիրույթում է հարցը։

ՇՊՀ-ի տնտեսագիտության ամբիոնի վարիչի անձի շուրջ դեպքերը շատ սրընթաց կերպով են զարգանում: ՇՊՀ-ի տնտեսագիտության ամբիոնի վարիչը հունիսի 8-ից մամուլի և իրավապահ համակարգի ուշադրության կենտրոնում է հայտնվել, ձերբակալվեց, հետո ձերբակալության նույն օրն էլ ազատ արձակվեց։

Oragir.News-ը փորձեց նաև ՇՊՀ-ի տնտեսագիտության ամբիոնի վարիչ Արթուր Մկրտչյանից մեկնաբանություն ստանալ, բայց վերջինս հեռախոսազանգին չպատասխանեց։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում