Ուղիղ եթեր
Ներքին Սպորտ 2 տարի առաջ - 09:43 13-06-2023

Դրոշի հետ կապված միջադեպը ճակատագրական եղավ մեզ համար. Կարեն Գիլոյան

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի՝ Կուբայում անցկացված գործկոմի նիստում երեկ որոշում կայացվեց ծանրամարտի աշխարհի 2024 թվականի առաջնության անցկացումը վստահել Բահրեյնին: Ինչպես հայտնի է՝ Հայաստանը ևս թեկնածուների թվում էր: Հայաստանի հայտը գործկոմի նիստում ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Ծանրամարտի Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը Երևանն ընդունեց ամենաբարձր մակարդակով: Այդ մասին վկայում էին նաև միջազգային ֆեդերացիայի ղեկավարները: Իսկ թե ինչու մարզաձևի միջազգային ֆեդերացիան չբավարարեց Հայաստանի ներկայացրած հայտը, Կուբայի մայրաքաղաք Հավանայից ArmSport-ի հետ զրույցում պատմում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

«Ինչո՞ւ մերժեցին. որովհետև դրոշի հետ կապված հայտնի միջադեպը մեզ համար ճակատագրական եղավ: Եթե մինչև այդ, գործնականում արդեն մեզ էին վստահել հաջորդ տարվա ԱԱ-ի անցկացումը, այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասում է Կարեն Գիլոյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ Հայաստանի հայտն իսկապես շատ գրավիչ է եղել՝ մարզաձևի զարգացման ու մասսայականացման տեսանկյունից:

«Իհարկե, այստեղ աներկբա է կողմնակալ վերաբերմունքը, որովհետև թեկնածու երկրների ներկայացրած հայտերն անհամեմատելի էին մեր ներկայացրած հայտի հետ: Մերը շատ ավելի լավն էր ու օգտավետ՝ մարզաձևի մասսայականացման, զարգացման ու հզորացման, ինչպես նաև մարզիկների և մարզիչների համար: Բավական հետաքրքիր հայտ էինք ներկայացրել: Բայց այդպիսին էր որոշումը. ոչինչ անել չենք կարող: Վստահ եմ՝ մեզանից լավ որևէ մեկը չի անցկացնելու»,- նշում է Կարեն Գիլոյանը:

Նրա խոսքով՝ քվեարկությունից հետո Միջազգային ֆեդերացիայի գործկոմի անդամներն ասում էին, որ հավանաբար սխալ արեցին. «Ասում էին՝ Հայաստանի առաջարկն անհամեմատ ավելի լավն էր: Չեն ուզում լավ բան, թող չլինի: Մեր քաղաքականությունը չի փոխվել. նպատակ ունենք տարբեր մարզաձևերից միջազգային խոշոր մրցաշարեր անցկացնել մեր երկրում, գնալու ենք այդ ճանապարհով: Կմտածենք որևէ այլ մարզաձևից առաջնություններ ընդունելու ուղղությամբ»:

Բահրեյնում կայանալիք աշխարհի 2024 թվականի առաջնությունը կանցկացվի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ Փարիզի օլիմպիական խաղերի ավարտից մի քանի ամիս անց: Սա կլինի ծանրամարտի ամենակարևոր մրցումը, որը երբևէ անցկացվել է Բահրեյնում:

Հիշեցնենք՝ Բահրեյնի հավաքականի կազմում է հանդես գալիս հայ ծանրորդ Գոռ Մինասյանը:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
18:51 Փաշինյանի աջակիցները լինում են նաև ռուսական համարանիշներով
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
19:26 Վարդուհի Վարդանյանի թոռնուհին նշում է 4-ամյակը
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
18:37 Պապ թագավորը հայրենիք է պահել, իսկ դու՝ հանձնել. Շարմազանովը՝ Փաշինյանին