Ներքին 3 տարի առաջ - 22:48 12-06-2023

Սա անադեկվատ որոշում է․ ՏՏ ոլորտից 5% հարկ, մյուսներից՝ 20%

Սոցիալական հարցերի նախարարությունը օրենքի նախագիծ է մշակում, համաձայն որի՝ ՏՏ ոլորտի աշխատակիցները սահմանվածից քիչ հարկ են վճարելու․ նախկին 20 տոկոսի փոխարեն վճարելու են 5 տոկոս։

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը Oragir.News-ի հետ զրույցում շեշտեց, որ այս նախագիծը առհասարակ ադեկվատ չէ։

Միքայելյանի խոսքով՝ այդ վճարվող հարկերը ինքնանպատակ չեն․ դրանց դիմաց քաղաքացիները պետությունից որոշակի ծառայություններ են ստանում։

«Ցանկացած քաղաքացին, երբ հարկ է վճարում, նաև որոշակի ծառայություններ է ստանում։ Ցանկացած աշխատող քաղաքացի պետությունից ստանում է ծառայություն՝ սկսած անվտանգությունից, այդ թվում և ռազմական և ոստիկանական վերջացրած սոցիալական ծառայությունից, այդ թվում՝ անձամբ և բարեկամների նկատմամբ։ Եթե օրինակ, մի քաղաքցի անցնում է դեկրետային արձակուրդ, իրենց աշխատավարձի չափով ստանում է գումար, բացի այդ՝ երբ քաղաքացին գնում է բնակարան, ապա նորից որոշակի հարկային աջակցություն է ստանում։ Այսպիսով, քաղաքացին պետությունից որոշակի աջակցություն է ստանում»,- ասաց նա։

Միքայելյանը նկատեց. «Ստացվում է այնպես, որ ամենաշատ եկամուտ ստացող քաղաքացիները ամենաքիչ հարկն են վճարում պետությանը»։

Տնտեսագետը ընդգծեց, որ սա շատ անարդար և անադեկվատ է. «Ստացվում է այնպես, որ ամբողջ տնտեսությունը դոտացիա է տալիս ամենաեկամտաբեր ոլորտին։ Սա իսկապես անադեկվատ վիճակ է, որովհետև ամենաառաջատար, ամենամեծ եկամուտեներ գեներացնող ոլորտը ստանում է աջակցություն պետությունից այն դեպքում, երբ այս ոլորտը աջակցության կարիք չունի»։

Միքայելյանը նկատում է՝ այս ամենի ֆոնին կան շատ այլ ոլորտներ, որոնք ունեն լուրջ աջակցության կարիք, բայց չեն ստանում։

«Օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտը պետության ներկայիս իշխանությունների կողմից, կարելի է ասել, ոչնչացվում է․ նախարարությունը փակել են, քաղաքականությունը ադեկվատ չի իրականացվում, և Փաշինյանը ասում է, որ ներկայիս գյուղատնտեսությունը ապագա չունի, այսինքն՝ ինքը միտումնավոր ոչնչացնում է գյուղատնտեսությունը, իսկ գյուղատնտեսությունը շատ ավելի փոքր աջակցության կարիք ունի, բայց նույն ժամանակ մեծ աջակցություն է տրամադրում ՏՏ ոլորտին, ոլորտին, որով այսօրվա դրությամբ զբաղվողների զգալի մասը օտարերկրացիներ են։ Կոնկրետ այս պահին ՌԴ-ից եկել են և Հայաստանից դոտացիա են ստանում»,- ասաց մեր զրուցակիցը և նշեց, որ սա չի կարողանում հասկանալ։

Ըստ Միքայելյանի՝ սա արդյունք է այս իշխանությունները ընդհանուր քաղաքական գծին։

«Սա արդյունք է նաև այս ՏՏ ոլորտի և նրանց օտարերկրյա պատվիրատուների լոթինգի։ Այս որոշումը ունի քաղաքական բնույթ, տնտեսության հետ որևէ կապ չունի, կապ ունի միայն այնքանով, որ տնտեսությանը վնաս է տալիս»։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին