Ներքին 3 տարի առաջ - 19:38 09-06-2023

Լենա Նանուշյանը հանդիպել է Երևանի ու մարզերի պետական և մասնավոր խոշոր ԲԿ-ների ներկայացուցիչների հետ

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հանդիպել է Երևանի ու մարզերի պետական և մասնավոր խոշոր բժշկական կենտրոնների ներկայացուցիչների հետ` քննարկելու լիցենզավորման կարգը սահմանող կառավարության 2022 թվականի որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը:

Սրտաբանական, մանկական սրտաբանական, ինտերվենցիոն սրտաբանական, ինտերվենցիոն առիթմոլոգիական, սրտային վիրաբուժական և անոթային վիրաբուժական տեսակներով լիցենզավորված գործունեության իրականացման համար կառուցվածքային, գույքային, տեխնիկակա և մասնագիտական որակավորման պահանջները ենթարկվելու են փոփոխության ու լրացման:

Քննարկմանը մասնակցել են նաև առողջապահության նախարարության համապատասխան գծով խորհրդատուները:

Բանավոր առաջարկներից բացի, ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ քննարկման մասնակիցները առողջապահության նախարարություն ներկայացնելու են գրավոր առաջարկներ: Արդյունքում` փոփոխությունների նախագիծը պետք է ունենա կառուցվածքային, գույքային, տեխնիկական և մասնագիտական որակավորման ժամանակի պահանջներին համապատասխան տեսք:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում