Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 15:00 08-06-2023

Անկարան և Թեհրանն ընդգծել են երկկողմ համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նորանշանակ ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ: Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը:

Հաղորդվում է, որ կողմերն ընդգծել են երկկողմ համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում Բաղերին շնորհավորել է Գյուլերին` Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Իրանցի պաշտոնյան Թուրքիան անվանել է Իրանի համար ռազմավարական բարեկամ՝ նշելով, որ երկու երկրների միջև ընդհանուր սահմանների առկայությունը ավելի է անհրաժեշտ դարձնում համատեղ համագործակցության շարունակականությունը։

Նշվում է, որ Բաղերին ու Գյուլերը քննարկել են նաև տարբեր մակարդակներով երկկողմ հանդիպումների և փոխադարձ զորավարժությունների անցկացման հարցը։

Գյուլերն իր հերթին ընդգծել է Իրանի և Թուրքիայի միջև ռազմական կապերը խորացնելու անհրաժեշտությունը։ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել իրանցի պաշտոնյային՝ փետրվարյան ավերիչ երկրաշարժերի ժամանակ Թեհրանի ցուցաբերած աջակցության համար:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները