Ներքին 3 տարի առաջ - 19:32 08-06-2023

Էկոնոմիկայի նախարարության պատվիրակությունը մասնակցում է «Եվրասիան մեր տունն է» միջազգային ցուցահանդեսին

Էկոնոմիկայի նախարարության պատվիրակությունը Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերի շրջանակներում մասնակցում է Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում անցկացվող «Եվրասիան մեր տունն է» խորագիրը կրող միջազգային ցուցահանդեսին։

Ցուցահանդեսի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը շրջել են ցուցահանդեսի տաղավարներով և ծանոթացել հայկական ընկերությունների ներկայացրած արտադրանքին:
Ցուցահանդեսն անցկացվում է ինտեգրացիոն բնույթի կոնկրետ ձեռքբերումներն ու զարգացումները արտացոլելու, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ երկրների ձեռնարկությունների համատեղ գործունեության և նախագծերի համագործակցության վերաբերյալ արդյունքները ներկայացնելու նպատակով։

Հայաստանը ցուցահանդեսին մասնակցում է 5 տաղավարով, որտեղ ներկայացված են դեղագործական, մետաղական կոնստրուկցիաների, տարբեր տեսակի ենթակայանների և էլեկտրական սարքավորումների, ներքին այրման շարժիչների շարժիչային յուղերի, արևային պանելների, հայկական կոնյակի արտադրությամբ զբաղվող ընկերություններ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը