Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:02 07-06-2023

Ալեն Սիմոնյանը Ալիշա Քերնսին ներկայացրել է Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիան


Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալիշա Քերնսին:

Հանդիպմանը զրույց է ընթացել խորհրդարանական պրոֆիլային հանձնաժողովների, մասնավորապես, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների միջև ուղիղ հաղորդակցություն սկսելու հնարավորության մասին:

Հանդիպմանն ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ և Բերձորի միջանցք միջազգային առաքելություն ուղարկելու, միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքն ապահովելու հրամայականը:

Խոսելով տարածաշրջանի անվտանգության եւ խաղաղության մասին՝ բրիտանացի գործընկերոջ խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահը մանրամասներ է հաղորդել Բերձորի միջանցքի ճգնաժամի հետևանքով առաջացած հումանիտար և այլ խնդիրների մասին: Անդրադարձ է եղել Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական շարունակական ագրեսիային:

Ալիշա Քերնսը տեղեկացրել է Միացյալ Նահանգներ կատարելիք իր մոտալուտ այցի մասին՝ նշելով, որ այնտեղ իր պաշտոնական հանդիպումների ընթացքում պատրաստ է քննարկել վերոնշյալ անվտանգային հարցերը:

Ամենից շատ դիտված

19:31 Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը՝ նույն արժանապատվությամբ և նույն հավատով. Մարտուն Գրիգորյան
19:20 ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կա 1 զոհ և 6 տուժած
23:46 Շարմազանովը Ռուսաստանում կոչ է արել ազատ արձակել Բաքվի բանտերում պահվող հայերին
23:28 Իրանը պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի հնարավոր տնտեսական պատերազմին. ԻՀՊԿ
21:52 Դատավոր Գարիկ Աբելյանը ծեծված ոստիկանին 2 ամսով կալանավորելու որոշում կայացրեց
16:30 Օրյոլի նահանգապետը բնակիչներին կոչ է արել հաղորդել «ակցենտով» խոսող մարդկանց մասին
23:55 ՀՊԼ․ Սարդարապատը ոչ-ոքի գրանցեց գործող չեմպիոնի հետ խաղում
09:30 Պապիկյանը հրաժարական կտար` մեծ վարկեր չունենար
19:48 Անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյանը՝ ՔԿՀ-ից
23:08 Շարքային զինծառայողի կյանքը պիտի արժեք ունենա հրամանատարական կազմի համար. Ժաննա Ալեքսանյան