Ներքին 3 տարի առաջ - 13:14 07-06-2023

Մեքենայի ապակիների մգեցված թաղանթները չհեռացնելու համար պատգամավորի էլ են տուգանել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց, որ պարեկները պատգամավորներցի մեկին տուգանել են, քանի որ ավտոմեքենայից հանած չեն եղել ապակիների մգեցված թաղանթները։ Մանուկյանը հետաքրքրվեց՝ մգեցված ապակիներով երթևեկող վարորդները տուգանվելու՞ են, թե՞ ոչ.

«Առաջին օրերին եղել են մարդիկ, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր, որոնց կանգնեցրել են, զգուշացրել, իր ձեռքով պոկել է, բայց տուգանել են։ Հստակ կարո՞ղ ենք արձանագրել, որ եթե թաղանթով մեքենա լինի, տուգանվում է, որովհետև մարդիկ խճճվեցին հայտարարությունների մեջ։ Մի մասը հանգստացավ, մի մասը չհանգստացավ, մարդկանց հստակ ասեք՝ տուգանվելու են կամ չեն տուգանվելու։ ԱԺ պատգամավորին տուգանել են, լավ են արել, օրենքը օրենք է, թեև համաձայն չենք այդ կարգավորման հետ»։

Հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը համաձայն է Գեղամ Մանուկյանի հետ՝ տարաբնույթ ընկալումներ կան այս հարցի հետ կապված։

«Իրականում, հունիսի 1-ից պետք է վարչական ներգործության միջոցներ կիրառեին՝ տուգանք 25 հազար դրամով, ամսի 31-ին որոշեցինք, որ առաջիկա մի քանի օրը կկիրառվի տույժ՝ որպես դիտողություն, որից հետո կկիրառվի հիմնական տույժը՝ տուգանքը»,- մանրամասնեց Խաչատրյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը