Դիլիջանի ոլորաններում պատկերվաած Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերող»-ի նկարը, որ վերջերս սևացրել էին, քաղաքացիներն օրերս մաքրել և վերականգնել են:
Ֆեյսբուքյան օգտատերրեից մեկը հրապարակել վերականգնված լուսանկարը և կից գրառում կատարել.
«Վերականգնվեց «Հաց Բերողի» նկարը: Նկարիչ՝ Գոռ Աբրահամյան»:
Հիժեցնենք, որ
Oragir.News-ը մայիսի 31-ին տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր Դիլիջան քաղաքի ոլորաններում պատկերված «Հաց բերող» Արթուր Սարգսյանի նկարը և անունը սևացրած և ջնջած:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը 2016 թվականի հուլիսի 26-ին իր անձնական մեքենայով ճեղքել է Էրեբունու ոստիկանական գումարտակի պատնեշը և սնունդ էր հասցրել ՊՊԾ գրաված և արդեն 10 օր այնտեղ գտնվող «Սասնա Ծռեր» զինված խմբավորմանը: 2016 թվականի հուլիսի 31-ին, երբ «Սասնա Ծռերը» զենքերը վայր դրեցին և հանձնվեցին իրավապահներին, Արթուր Սարգսյանը կալանավորվեց: Նա անժամկետ հացադուլ էր հայտարարել, ինչի հետևանքով նրա առողջական վիճակը կտրուկ վատացել էր և մահվան պատճառ դարձել: