Ներքին 3 տարի առաջ - 17:11 06-06-2023

Միրզոյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական գործընթացը շարունակելու հարցը


Հունիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, որի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր։

ԱԳՆ-ից հայտնում են, որ այս համատեքստում, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին քննարկումներին: Կարևորվել է գործընթացի շարունակումն առանց ռազմատենչ հռետորաբանության և ուժի կիրառման սպառնալիքից զերծ միջավայրում։

Վերահաստատելով հայկական կողմի՝ տարածաշրջանում համապարփակ ու երկարատև խաղաղության հաստատման հանձնառությունը՝ նախարար Միրզոյանն ընդգծել է համապարփակ կարգավորման նպատակով առկա առանցքային խնդիրների հասցեագրման փոխադարձ հանձնառության պահպանման և այդ ուղղությամբ միջազգային գործընկերների շարունակական ջանքերի կարևորությունը:

Ամենից շատ դիտված

23:52 Մեսին դարձավ ԱԱ եզրափակչին մասնացկած ամենատարեց դաշտային խաղացողը
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին