Ներքին 3 տարի առաջ - 13:11 03-06-2023

Կոչ ենք անում Փաշինյանին վերանայել Արցախի հարցում իր դիրքորոշումը․ Կանադայի Հայ դատի հանձնախումբ

Գանատայի Հայ Դատի յանձնախումբը (ANCC-Armenian National Committee of Canada) յատուկ հաղորդագրութեամբ մը իր խոր հիասթափութիւնն ու մերժումը կը յատնէ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի վերջին յայտարարութեան առնչութեամբ՝ Արցախի Հանրապետութիւնը (Լեռնային Ղարաբաղը) Ատրպէյճանի մաս ճանչնալու ծիրէն ներս։

Հաղորդագրութեան մէջ կը նշուի, որ եթէ ​​այդ յայտարարութիւնը գործադրութեան դրուի՝ լրջօրէն պիտի նսեմացնէ Արցախի ժողովուրդի անկախութեան բազմադարեան ձգտումը, ինքնորոշման իրաւունքը եւ միջազգայնօրէն միջնորդուած խաղաղութեան գործընթացը։

Արցախի ժողովուրդը տարիներ շարունակ դիմակայած է դժուարութիւններուն՝ ձգտելով պաշտպանել իր մշակութային ինքնութիւնը, պահպանել իր ժառանգութիւնը եւ պաշտպանել ապահով և բարօր հայրենիքի մէջ ապրելու իր իրաւունքը։ Արցախահայութեան ազգային ինքնորոշման համար մղուած պայքարը ճանչցուած է բազմաթիւ միջազգային կառոյցներու կողմէ եւ հաստատագրուած միջազգային իրաւունքի սկզբունքներով: Վարչապետ Փաշինեանի յայտարարութիւնը ոչ միայն կ՚արհամարհէ Արցախի ժողովուրդին կամքը, այլեւ կը կ՚անտեսէ անոր հիմնարար իրաւունքները։

Գանատան եւ միջազգային ընտանիքի միւս անդամները պէտք չէ խրախուսեն Հայաստանի վարչապետի որդեգրած քաղաքականութիւնը եւ պէտք է վերահաստատեն իրենց դիրքորոշումը Արցախի հակամարտութիւնը լուծելու ինքնորոշման սկզբունքի հիման վրայ, ինչպէս նշուած է Հելսինքեան սկզբունքներուն մէջ։

«Գանատայի Հայ Դատի յանձնախումբը ամրօրէն կանգնած է Արցախահայութեան եւ անոր ինքնորոշման արդար ձգտումներուն կողքին։ Մենք կը վերահաստատենք Արցախի ժողովուրդի միջազգայնօրէն ճանչցուած իրաւունքները պաշտպանելու մեր յանձնառութիւնը և կոչ կ՚ուղղենք վարչապետ Փաշինեանին վերանայելու իր դիրքորոշումը։ Մենք կոչ կ՚ուղղենք նաեւ Գանատային եւ միջազգային հասարակութեան՝ դատապարտելու վարչապետ Փաշինեանի յայտարարութիւնը եւ սատար կանգնելու արդարութեան, ինքնորոշման եւ մարդու իրաւունքները յարգելու սկզբունքներու վրայ հիմնուած խաղաղ կարգաւորման գործընթացին»,- կը նշէ հաղորդագրութիւնը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար

Ձեզ գուցե հետաքրքրի