Ներքին 3 տարի առաջ - 21:38 01-06-2023

Ժաննա Անդրեասյանը պետական պարգև է հանձնել սփյուռքահայ մտավորականների

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հանդիպել է սփյուռքահայ մտավորականներ Արա Քեթիբյանի և Մխիթարյան միաբանության միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի հետ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով հայագիտության զարգացման և հայապահպանության գործում ներդրած ավանդի համար սփյուռքահայ մտավորական Արա Քեթիբյանը և Մխիթարյան միաբանության միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը պարգևատրվել են «Մովսես Խորենացի» մեդալով։ Պետական պարգևը հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ողջունելով ներկաներին՝ նա նշել է, որ հաճելի է պետության կողմից գնահատանքի վկայագիր հանձնել վաստակաշատ մտավորականներին, որոնց ողջ կյանքն ու գործունեությունը նվիրված է ազգային կարևոր նպատակների և արժեքների հաստատմանն ու արմատավորմանը, որոնք հանրային և պետական շահերի ամենաուղիղ արտահայտումն են:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մեծածավալ աշխատանքի համար, որն իրականացրել և շարունակում եք իրականացնել: Սա ոչ միայն ինքնին արժեքավոր ուսումնասիրություն է, այլ նաև ճանապարհ է բացում բազում նոր ուսումնասիրությունների համար:

Այստեղ ներկայացված աղբյուրագիտական նյութը գալիս է դառնալու հայագիտական ուսումնասիրությունների այն հարուստ հենքը, որը բազմաթիվ այլ հրատարակությունների առիթ է դառնալու: Կարևոր է, որ հրատարակությունները օտարալեզու են, ինչը նշանակում է, որ դրանք հնարավորություն են ընձեռում նաև օտարազգի գիտնականներին ու հետաքրքրվողներին ծանոթանալու հետազոտական նյութերին: Ապատեղեկատվության այս ժամանակներում օտարալեզու հրատարակությունները տեղեկատվության և իրազեկման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն՝ ճշմարիտ տեղեկատվությունը և պատմական փաստերը հանրությանը հասանելի դարձնելու առումով: Պատրաստակամ ենք աջակցելու ձեր գործունեությանը և համագործակցելու հետագա բոլոր ձեռնարկներում՝ շարունակելու, մեծածավալ ու արժեքավոր նոր հրատարակություններ ու ուսումնասիրություններ հասարակության դատին հանձնելու հարցում»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը և կրկին շնորհակալություն հայտնել անվանի մտավորականներին կատարած կարևոր աշխատանքի համար:

Արա Քեթիբյանը և Մխիթարյան միաբանության միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը շնորհակալություն են հայտնել պետական բարձր պարգևի համար: Վաստակաշատ մտավորականների ընդգծմամբ՝ գնահատանքն իրապես պարտավորեցնող է:

Հայոց ցեղասպանության պատմությունը փաստագրված է տասնյակ հազարավոր փաստաթղթերով՝ դիվանագիտական զեկույցներով, ականատեսների վկայություններով, Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդկանց հուշագրություններով և բանավոր պատմություններով: Աղբյուրագիտական առանցքային նշանակություն ունեն 1890-1922 թվականներին օտարերկրյա մամուլի հրապարակումները Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային տեղահանության, հալածանքների, կոտորածների վերաբերյալ: Հատկապես արժեքավոր տեղեկություններ կարելի է հավաքել այդ տարիների ամերիկյան մամուլից, որտեղ գրեթե ամեն օր լույս էին տեսնում Օսմանյան կայսրությունում դիվանագիտական, միսիոներական և այլ առաքելության ներկայացուցիչների վկայությունները, ահազանգերը, զեկույցները, հաշվետվություններն իրադարձությունների վերաբերյալ:

Ամերիկյան մամուլի ուսումնասիրման և Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստագրական նյութերի ամբողջացման ու հրապարակման գործում զգալի ներդրում ունեն սփյուռքահայ մտավորականներ Արա Քեթիբյանն ու Մխիթարյան միաբանության միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը: Նրանք ամերիկյան մամուլի անդրադարձերն ու հրապարակումներն ամբողջացրել են «Հայոց ցեղասպանություն. նախերգանք և հետգրություն: Հաղորդումներ ամերիկյան մամուլում», «Վաշինգտոն փոստի 1890-1922 թթ հրապարակումները» 10 հատորներից բաղկացած ժողովածուում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները