Ներքին 3 տարի առաջ - 14:16 01-06-2023

Որ ԱԺ-ում պատգամավորները կռվում են, իրենց մեջ մամա կա՞, թե չէ. փոքրիկ լրագրողի հարցը Մանե Թանդիլյանին

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն այսօր՝ հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրվա առիթով, մամուլի ասուլիս է հրավիրել և պատասխանել երեխաների հարցերին։

Երեխաներից մեկն օրինակ Թանդիլյանից հետաքրքրվեց՝ երբ հեռախոսներ չկային, ինչ խաղեր էին խաղում։ Ի պատասխան Մանե Թանդիլյանը նշեց, որ այն ժամանակ հիմնական խաղերը բակային էին և թվարկեց դրանցից մի քանիսը, օրինակ, հալամուլա, ռեզին, գործավործ և այլն։

Երեխաներից մեկն օրինակ բերեց, երբ ինքն ու քույրը կռվում են տանը՝ մայրն ասում է չի կարելի, և հետաքրքրվեց՝ երբ ԱԺ պատգամավորները կռվում են, այնտեղ մայրիկ կա՞, թե ոչ։ «Մամա չգիտեմ էնտեղ կա, թե չէ, բայց որ միասին քննարկելու կուլտուրա և էթիկա չկա, դա հաստատ։ Եվ ես մտածում եմ, որ դուք դա տեսնելով կորոշենք, որ երբ դուք դառնաք պատգամավորներ, կհիշեք, որ ձեզ նման հրաշալի երեխաներ են նայում նաև այդ նիստերը և կպահեք ձեզ այնպես, որպեսզի ճանաչեք հետո երեխաներին նայելիս»,- ի պատասխան ասաց Թանդիլյանը։

Երեխաներից մեկն էլ հետաքրքրվեց՝ ինչու են ինչ-որ մարդիկ ասում, որ Արցախը Հայաստան չէ, հատկապես, որ իր տատիկը և պապիկը Արցախից են։ «Լավ չեն անում այդ մարդիկ, որովհետև Արցախը հայկական է և մենք պետք է անենք ամեն բան, որ այն մնա հայկական։ Բացի դա, մենք պետք է հնարավորություններ ստեղծենք, որ ձեր սերունդը, որ գալու է մեզանից հետո և լինելու է կարևոր դերակատար, կարողանա հայկական Արցախի համար ապագային նայող որոշումներ կայացնի, այնպիսիս որոշումներ, որոնք ի վերջո Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ամրապնդող ճանապարհ կկերտեն»,- պատասխանեց Մանե Թանդիլյանը։

Մեկ այլ հարցի էլ՝ որն իր ամենասիրելի մուլտֆիլմը, Մանե Թանդիլյնաը պատասխանեց, որ ինքն էլ բոլորի պես սիրում է մուլտֆիլմեր և իր սիրելի մուլտֆիլմը «Զվերոպոլիսն» է, իսկ փոքր ժամանակ անահամբեր սպասում էր «Դե սպասիր» մուլտֆիլմին։

Նշենք, որ ասուլիսին ներկա էին «Տետր․ էյեմ», «Ժամը ժամից անցել է», «Խաղահրապարակ», «Առաջին խաղալիք», «Հայկական ժամանակ, «168, ուտես մի վագոն թութ», «Ազատություն Յուրի Դետոչկինին», «Հարյուր փաստ» օրաթերթ լրատվամիջոցները։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին