Մամուլ 3 տարի առաջ - 08:47 01-06-2023

Փոխվարչապետների հանդիպմանը քննարկվելո՞ւ է միջանցքի հարցը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետերի՝ Մոսկվայում կայանալիք հանդիպումից առաջ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ասել է, որ քննարկվելու են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանը հատելու մոդելի հետ կապված տեխնիկական մանրամասները: Օվերչուկի խոսքով, Հայաստանը հնարավորություն է ստանալու Նախիջեւանով, Սյունիքով, Ադրբեջանով դեպի Ռուսաստան, ԵՄ, Իրան դուրս գալ․ «Սահմանին կլինեն անձնագրային, մաքսային եւ վերահսկողության բոլոր այն տեսակները, որոնք գոյություն ունեն միջազգային սահմաններում»։

Սա հենց Ալիեւի պահանջած միջանցքն է, պարզապես այն կոչվելու է ճանապարհ։ Իշխանական շրջանակներում վերջին օրերին խոսում են, որ Փաշինյանը չի կարող մերժել միջանցքի տրամադրումը, որն Ադրբեջանից առավել պահանջում է Ռուսաստանը: Բայց հնարավոր է՝ Փաշինյանը ճանապարհը կարճաժամկետ՝ 3 կամ 5 տարի ժամանակով տրամադրի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
17:47 ՔՊ-ական թեկնածուի եղբայրը հանձնաժողովի նախագահին հանձնարարություններ է տվել. ահազանգ
15:55 Երևանում բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է
13:56 Արթիկի 31/12 ընտրատեղամասում 2 հոգով են մոտենում քվեախցիկին․ ահազանգ
13:34 Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավոր
10:14 Վթարից տուժած 5 երեխաներից 2-ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա
09:11 Հայաստանը հաղթել է «Մանկական Եվրատեսիլ 2026» մրցույթում
14:37 Արթիկի նախկին ավագանու ՔՊ-ական անդամը քվեարկելուց հետո չի հեռանում ընտրատեղամասի տարածքից
18:53 ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ին մատակարարել այնքան դիզել, որքան իրենց անհրաժեշտ կլինի․ Նովակ