copy image url
Ներքին Խոսք 10 ամիս առաջ - 16:34 31-05-2023

Վարդենիսում մեր տանը հերթով ենք քնում, որովհետև չգիտենք գիշերը ինչ կլինի․ Թագուհի Թովմասյան

Անվտանգությունն ու ժողովրդավարությունը լրջագույն բախումներ են ունենում հայաստանյան պայմաններում։ Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, Երևանում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

«Այս դահլիճում նստածներից քչերը կհասկանան, թե ինչ է նշանակում ապրել սահմանամերձ շրջաններում, ձգտել ժողովրդավարության։ Մենք, օրինակ, Վարդենիսում մեր տանը հերթով ենք քնում, որովհետև չգիտենք գիշերը ինչ կլինի։ Սա որպեսզի հասկանաք, թե ժողովրդավարական Հայաստանում մարդիկ ինչ կենսակերպով են ապրում, իսկ ես այնտեղ լինում եմ գրեթե բոլոր հանգստյան օրերին»,- ասաց պատգամավորը։

Ըստ Թովմասյանի՝ ժողովրդավարության ներքին սպառնալիքները առկա են Հայաստանում:

«Կոռուպցիայի և դատական անկախության մասին բարձրաձայնումները դուք բոլորդ լսել եք, նաև «Թրանսփարենսի ինթերնեշնլի» արձանագրած հետընթացի մասին: Դրանք հենց այն ցուցանիշներն են, որոնք սպառնում են ՀՀ-ում ժողովրդավարությանը։

Այո, Հայաստանում կար փոփոխությունների կարիք և դրա համար եղավ հեղափոխությունը: Բայց թղթի վրա արձնագրել, իսկ իրական կյանքում դա չունենալ, դա չի նշանակում, որ մեզ մոտ եղավ փոփոխություն: Ես կուզենամ, որ իսկապես այն, ինչ խոստացել է իշխանությունը, այդպիսի կյանքով ապրի և այդ նարատիվները կյանքի կոչի, որովհետեւ միայն լոզունգներով հնարավոր չէ կառավարել երկիրը»,-ասաց Թովմասյանը:

Անդրադառնալով ընտրություններին՝ ընդդիմադիր գործիչն ասաց. «Այս պահին Վանաձորում ամենաշատ ձայն հավաքած ուժը ներկայացնող անձը, որը կարող էր ընտրվել քաղաքապետ։ Եվ, հավանաբար, կընտրվեր, եթե այս պահին կալանավորված չլիներ: Այսինքն՝ քաղաքացու կամքի արտահայտությունը կարևորող իշխանությունը կալանավորել է ամենաշատ ձայն հավաքած ուժի ղեկավարին: Սա սպառնալիք է ներքին ժողովրդավարությանը:

Նաև տարբեր համայնքներում ավագանու անդամները, որոնք պետք է կառավարեին կամ պետք է լինեին ավագանու անդամ, տարբեր սպառնալիքների պայմաններում ուղղակի հրաժարվեցին մանդատից, որ իրենց ազատությունը կարողանան վայելել: Այսինքն պետք է ընտրեին՝ կալանքը կամ մանդատը»:

Թովմասյանը նաև հիշեցրեց ՔՊ կուսակցության վարչության ընտրություններում կեղծիքների հայտնաբերումը. «Այս ամենից հետո ասել, որ ինչ-որ բան է փոխվել, ես այդ կարծիքին չեմ, մենք այլ ակնկալիք ու սպասելիք ունեինք:

Շատ է խոսվում, որ կուսակցությունների ֆինանսավորումը և անկախությունը առաջնային են, բայց մենք ծանոթացանք ՔՊ-ի վերաբերյալ անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացությանը, ես մի թիվ եմ մտաբերում այս պահին, որ 523 նվեր էր ստացել կուսակցությունը, անհայտ է ումից, ինչ հանգամանքներում և ինչի դիմաց են տրվել: Առաջ դրան անվանում էին կոռուպցիա: Հիմա էլ պետք է ձևակերպումն այդպես լինի»։

Ամենից շատ դիտված

09:06 Ես մի օր դուրս կգամ բանտից, վայ նրան, ով կհայտնվի իմ ճանապարհին․ Հրապարակ
19:15 Ավտոբուսը Վերին Երզնկայում բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ 29 հոգի հոսպիտալացվել է. shamshyan.com
21:20 Վանդալիզմ` Երևանի սրտում. ներկով ջնջել են զոհված հերոսների նկարները
13:55 Ինչ են պայմանավորվել Բրյուսելում ապրիլի 5-ին․ ադրբեջանական մամուլը հրապարակել է մանրամասներ
12:20 Ոսկեպարում Փաշինյանին չեն մերժի․ մարդիկ ցանկանում են հասկանալ՝ ինչ լուծումներ է նա առաջարկում
16:22 Փաշինյանը զորքով հեռանում է Տավուշից
07:42 Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան. Ժողովուրդ
11:35 Փաշինյանի այցին ընդառաջ Ոսկեպարում ուժեղացված ծառայություն է իրականացվում
11:00 Նիկոլ Փաշինյանի դասախոսությունը լսելու համար անգամ շանս չէի ուղարկի. հարցում
17:00 Ոստիկանը կտուգանի «պլյոնկած» ապակիներով երթևեկող Աննա Հակոբյանին