Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 23:33 31-05-2023

Հայտարարեց Հայկ Մարությանը, բայց «փառքի դափնին» վերցրեց Տիգրան Ավինյանը

Երևանում քաղաքացիները միշտ են դժգոհել տրանսպորտային ցանցի վիճակից։ Իշխանափոխությունից հետո քաղաքաին նոր իշխանությունը հայտարարում էր, թե վերջ են տալու «մահվան» ու «հուսահատության» գազելներին:

Թերևս բոլորն են տեսել 2018 թվականին Հայկ Մարությանի՝ Երևանի քաղաքապետի ընտրությունների նախընտրական քարոզարշավի հոլովակը, որտեղ վերջինս առանձնացրել էր 7 քայլ՝ 7 գլխավոր խոստումներ, որոնցից մեկն էլ տրանսպորտը փոխելն էր։

Շատերը կհիշեն նաև այդ նույն ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի դռնեդուռ քարոզարշավն ու երթևեկելը ավտոբուսով,որոնցից մեկի մեջ էլ ուղևորները հետաքրքրվել էին, թե վերջապես ե՞րբ են «Գազել»-ից ազատվելու։ Փաշինյանն անմիջապես զանգել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին և հարցրել. ««Պարոն քաղաքապետ, հիմա ես 54 համարի ավտոբուսի մեջ եմ ու մարդիկ հարցնում են՝ ե՞րբ «Գազել»-ներից կազատվենք: Ի՞նչ ասեմ»:

Հեռախոսազրույցի ավարտից հետո Փաշինյանն ուղևորներին տեղեկացրել էր. «2-ից 4 տարի: «Էսքան տարի դիմացել ենք, մի քանի տարի էլ կդիմանանք»,- արձագանքեցին նրանք:

Հայկ Մարությանը սկսեց տրանսպորտի բարեփախման ծրագրերը, հայտարարվեցին մրցույթներ, ձեռք բերվեցին նոր ավտոբուսներ, որոշ մրցույթներ չկայացան, գործընթացը շարունավում էր, բայց․․․2021 թվականի դեկտեմբերի 16-ին Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնեց։

Տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրերը շարունակվեցին նաև Մարությանից հետո քաղաքապետ դարձած Հրաչյա Սարգսյանի օրոք, բայց վերջինս նույնպես հրաժարական տվեց։

Չնայած հրաժարականներին՝ երևանցիները շարունկում էին սրտատրոփ սպասել տրանսպորտային նոր համակարգի ներդրմանը։ Եվ օրեր առաջ վերջապես հայտնի դարձավ այդքան սպասված լավ լուրը․ մինչև սեպտեմբերի սկիզբ «Գազել» մակնիշի միկրոավտոբուսներով սպասարկվող երթուղիները կփոխարինվեն ավտոբուսային երթուղիներով։ Իսկ ուրիշ ով կարող էր հայտնել այս սպասված լուրն ու վերցնել փառքի դափնին, եթե ոչ Երևանի քաղաքապետի՝ ՔՊ-ի սրտի թեկնածու Տիգրան Ավինյանը։

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում