Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 15:51 30-05-2023

Կապան-Աղվանի-Տաթև ճանապարհը «հիմնանորոգումից» հետո խայտառակ վիճակ է․ Տիգրան Աբրահամյան

Կապան-Աղվանի-Տաթև ճանապարհը 2 տարի անընդմեջ «հիմնանորոգում» են ու ամեն անգամ անելուց հետո խայտառակ վիճակ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ գրառմանը կից հրապարակելով լուսանկարներ։

«Սյունիքի առանցքը կազմող այս ճանապարհի վրա մեծ գումարներ են դուրս գրվում ու արդյունքը քանդած, փոսերով հարուստ մայրուղին է:

Վատ վիճակ է նաև Սիսիանից դեպի Տաթև հատվածում, որ ընդհանուր ճանապարհի կարևոր բաղադրիչներից է»,- գրել է նա: