Արտաքին 3 տարի առաջ - 19:00 29-05-2023

Ուկրաինայի ռադան հավանություն է տվել Իրանի դեմ 50 տարով պատժամիջոցներ սահմանող օրինագծին

Ուկրաինայի գերագույն ռադան հավանություն է տվել նախագահ Վլադիմիր Զելենսկի կողմից ներկայացված օրինագծին, որով առաջարկվում է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ 50 տարի ժամկետով պատժամիջոցներ սահմանել։ Այս մասին տեղեկացնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ Իրանի դեմ օրինագիծի օգտին քվեարկել է 328 պատգամավոր։ «Իրանի Իսլամական Հանրապետության դեմ 50 տարի ժամկետով կիրառել ոլորտային հատուկ տնտեսական և սահմանափակող այլ միջոցներ»,- ասվում է Ուկրաինայի խորհրդարանի կայքում ներկայացված բանաձևի նախագծի լրացման մեջ։

Օրինագծով ամբողջությամբ արգելվում է Իրանի հետ առևտրային գործառնությունները, դադարեցվում է ռեսուրսների, թռիչքների և փոխադրումների տարանցումն Ուկրաինայի տարածքում, ինչպես նաև կանխվում է իրանցիների կապիտալի դուրսբերումը երկրի տարածքից։ Բացի դրանից՝ արգելում է Իրանում ցանկացած ներդրման և ռեզիդենտների կողմից տեխնոլոգիաների, մտավոր սեփականության իրավունքի օբյեկտների նկատմամբ իրավունքների փոխանցման վրա։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև լարվածության պատճառ են դարձել ուկրաինական կողմի այն մեղադրանքները, համաձայն որոնց՝ Իրանը սպառազինություն է մատակարարում Ռուսաստանին։Պաշտոնական Թեհրանը բազմիցս հերքել է այս պնդումները՝ նշելով, որ պատերազմող կողմերից որևէ մեկին զենք չի մատակարարում, քանի որ դա նպաստում է պատերազմի երկարաձգմանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից