Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 21:15 28-05-2023

Ես պատրաստ եմ մոռանալ Նիկոլի սխալները․ միավորվելու համար պետք է ներողամիտ լինել․ Սադոյան

«Համախմբում» շարժման խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանն ասաց. «Մենք այսօր այստեղ ենք հարգանքի տուրք մատուցելու հայոց պետականության վերակերտման համար 105 տարի առաջ իրենց կյանքը նվիրաբերած, զոհված մեր քաջորդիների հիշատակին, նրանք առավել քան արժանի են մեր այսօր այստեղ գտնվելուն և նրանց հիշատակին հարգանքի տուրք մատուցելուն։ Մենք այսօր այստեղ ենք նրանց զոհաբերությունը իմաստավորելու համար»։

Սողոմոնյանն ասաց՝ այսօր Սարդարապատի բարձունքում դե ֆակտո վարչապետը ժողովրդին հղեց բարեկեցության և երջանկության մասին ուղերձ՝ ակնարկելով, որ ռազմական և ռազմավարական հարցերում, Արցախի հարցում զիջման գնալով մենք կունենանք բարեկեցություն։ Դա սուտ է, չի լինի բարեկեցություն, չի լինի երջանկություն։

Արշակ Սադոյանն էլ իր ելույթում ասաց. «Մայիսի 28՝ մեր մեծագույն հաջողության օրերից մեկը։ Այսօր ես ուզում եմ մի կողմ թողնել անցյալի ինքնագովության բոլոր խոսքերը։ Ուզում եմ խոսել մի բանի մասին։ Արդյո՞ք մեր մարդիկ հասկանում են, թե ինչ է հայրենասիրությունը։ Հայրենասիրությունը առաջին հերթին հայասիրությունն է»։

Սադոյանն ասաց, որ մեր փրկությունը 10 մլն հայի մեջ է։ «Ժամանակն է, որ մենք կարողանանք ստեղծել մեր 10 մլն հայության ազգ-կազմակերպության մասնավոր ռազմականացված կառույցը։

Մի կողմ թողեք բոլոր տարաձայնությունները, մեր միակ նպատակն այն է, որ ելքի հնարավոր ուղիները գտնենք։ Ես պատրաստ եմ մոռանալ Նիկոլի սխալները, մոռանալ նախկինների թույլ տված սխալները, միայն մի պահանջով՝ պետք է միավորվել, միավորվելու համար պետք է ներողամիտ լինել, հանդուրժող լինել»,- ասաց Սադոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել