Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 20:25 28-05-2023

Հայաստանին ուղղված բոլոր մարտահրավերները այսօր վեր են ածվել սպառնալիքների․ կրոնագետ


Այսօր մեր իրավիճակը մի լուրջ անցում է կատարել, ինչից ելնելով այսօր մենք որոշել էինք հասարակայնության հետ միացյալ առաջ քաշել այն օրակարգը, որը անհրաժեշտ է Հայաստանին այսօր և ոչ թե վաղը։ Այս մասին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց կրոնագետ Վարդան Խաչատրյանը։

«Այսօր մեզ անհրաժեշտ է ստեղծված իրավիճակի լիարժեք ընկալում, ելքի հնարավոր ճանապարհների, առաջին քայլերի և ուղղությունների մշակումը, և վերջապես ամենակարևորը՝ այսօր մենք հնարավորություն կստանանք այդ օրակարգը բերելու առաջ և հետամուտ լինելու այս իշխանությունների պատասխաններին, որովհետև մոդայիկ խոսք դարձած այսպես կոչված՝ մարտահրավերները այլևս գոյություն չունեն։

Հայաստանին ուղղված բոլոր մարտահրավերները այսօր վեր են ածվել սպառնալիքների, ինչից ելնելով ուրիշ ոչինչ չի մնացել, բացի ժողովրդին դիմելուց»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել