Արտաքին 3 տարի առաջ - 15:00 26-05-2023

Պուտինը զարմացած է Վրաստանի հետ վիզային ռեժիմը չեղարկելու ֆոնին այդ երկրում բարձրացած աղմուկից

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը զարմացած է Վրաստանի հետ վիզային ռեժիմը չեղարկելուց հետո այդ երկրում առաջացած արձագանքից։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Պուտինը հայտարարել է ռուսական «Գործնական Ռուսաստան» հասարակական կազմակերպության անդամների հետ հանդիպման ժամանակ։

«Ինձ համար բոլորովին անսպասելի էր այն արձագանքը, որը դրան հաջորդեց։ Կարծում էի, րբոլորը կասեն՝ շնորհակալություն, լավ է։ Չէ, այս հարցի շուրջ լրիվ անհասկանալի աղմուկ բարձրացավ։ Շատ տարօրինակ է: Դա ուղղակի, անկեղծ ասած, անսպասելի է: Կողքից նայելով՝ մտածում եմ՝ խելագարվե՞լ են։ Պարզ չէ, թե այնտեղ ինչ է կատարվում նրանց հետ»,- ասել է նա։

Պուտինը մեկնաբանել է, որ Վրաստանի հետ վիզային ռեժիմը չեղարկելու որոշումն ընդունել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանգստի շրջանը մոտենում է: Նրա խոսքով` ինքը ցանկացել է աջակցել Վրաստանում այն մարդկանց, ովքեր ձգտում են նորմալ հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ, ինչպես նաև ռուս գործարարներին և քաղաքացիներին, ովքեր սիրում են հարևան երկիրը։

«Մենք պատրաստ ենք անցնել ճանապարհի մեր հատվածը, ինչպես նախկինում ասացի, մենք համապատասխան քայլեր ենք ձեռնարկում և կշարունակենք ապագայում՝ կախված նրանից, թե ինչպես կարձագանքեն մեր գործընկերները դրան»,- հայտնել է նա։

Վերջինս հավելել է, որ Վրաստանն ինքը պետք է որոշի, թե ինչպես է ցանկանում զարգանալ և որ ճանապարհով շարժվել։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ