Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 12:45 25-05-2023

Կա՛մ Փաշինյանը ստորագրում է Հայաստանի մահվան դատավճիռը, կա՛մ՝ սեփական հրաժարականի դիմումը. Հայկ Մամիջանյան

Նիկոլ Փաշինյանն այս ամբիոնից, Եվրոպական տարբեր մայրաքաղաքներում առանց ակնարկների, ուղիղ տեքստով հայտարարել է, որ բանակցվող փաստաթղթի մեջ Արցախը հայտնվելու է Արդբեջանի կազմում։ Դա հայտարարվել է բաց տեքստով։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Փաշինյանն իր ասելիքն ու անելիքն արդեն արել է, հիմա հերթը մերն է՝ հայ ժողովրդինը։ Փաշինյանին մնացել է երկու տարբերակ։ Տարբերակ մեկ՝ ստորագրել այն, ինչը հիմա բանակցում է, այսինքն ՀՀ-ի մահվան դատավճիռ։ Տարբերակ երկու՝ ստորագրել սեփական հրաժարականի դիմում։ Բայց այսօր խոսելուս դրդպատճառը Փաշինյանի այն փոքրաթիվ, իսկ ես վստահեցնում եմ, որ նրանք փոքրաթիվ քանակով են մնացել, աջակիցներին դիմելն է։ Պայմանականորեն բաժանենք իրենց երկու հատվածի։ Առաջին հատվածը Փաշինյանից ուղղակի կախում ունեցող մարդիկ են՝ այստեղ նստածները, որոշ պաշտոնյաներ և այլն։ Բարդ է մարդուն համոզել մի բան, ինչը չհասկանալու համար ինքը գումար է ստանում։ Երկրորդ՝ փոքր հատվածն այն մարդիկ են, որոնք դեռևս խաբված են, դեռևս հավատում են Փաշինյանի ասածներին։ Այն փաստը, որ այդպիսիք շատ քիչ են մնացել, յուրաքանչյուրս կարող ենք տեսնել մեր շրջապատում․ ցանկացած խոսակցություն քաղաքականության մասին հանգում է նրան, հավաքվածները բոլորն ամենատարբեր ձևով հիշատակում են Փաշինյանին։ ՀՀ բնակչության 90 տոկոսից ավելին անհնար է համարում Արցախի հայտնվելն Ադրբեջանի կազմում։ Դա միֆ է, որ ինքն ունի լեգիտիմություն և մեծամասնություն», - ասաց պատգամավորը։

Մամիջանյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը խաբում է, երբ ասում է, որ ինքորոշման տարբերակ պատերազմից հետո չկար, քանի որ պատերազմից հետո ինքնորոշման մասին բազմիցս խոսվել է։

«Պատերազմից հետո ինքնորոշման մասին խոսել են ՌԴ նախագահը, ԵՄ բարձր հանձնակատարը։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, Գերմանիայի կանցլերը։ Ինքնորոշումից խոսել են բոլորը, բացի Նիկոլ Փաշինյանից, ու դա փաստ է, որը հերքել չեք կարող։ Նիկոլ Փաշինյանը խաբում է նաև, երբ ասում է, որ 29,800-ը կպահի, քանի որ թշնամու ախորժակը սահմանափակելի չէ։ Վստահ եմ, որ նա նույնն ասում էր, երբ նոյեմբեր 9-ի հայտարարությունից դուրս բանավոր հրաման էր տալիս Սյունիքից զորքերի հետքաշման։ Այդ ժամանակ էլ էր ասում՝ կյանքեր եմ փրկում։ Նույն ասում էր Սուսի, Աղավնոյի, Բերձորի հանձնման ժամանակ, որն առհասարակ նոյեմբերի 9-ով նախատեսված չէր։ հիշեցնեմ, որ հենց այդ հանձնման արդյունքում Ադրբեջանը հնարավորություն ունեցավ ապօրինի բլոկադայի ենթարկել մեր Արցախը։ «Տանք, հետո կերևա» սկզբունքը գուցե կիրառելի է ամենահին մասնագիտության տերերի համար, բայց ոչ հիմնական բանակցողի», - նշեց նա։

Անդրադառնալով այն պնդումներին, որ շատերի կարծիքով Նիկոլ Փաշինյանը չի կարողանում բանակցել, չգիտի՝ ինչպես է պետք բանակցել, ուստի ըննդիմությունը պետք է օգնի և համախմբվի Փաշինյանի շուրջ՝ Մամիջանյանն ընդգծեց, որ ցանկացած քիչ, թե շատ հմուտ բանակցող անցյալ տարվա Դիմադրության շարժման ցույցերը ցանկության դեպքում հօգուտ երկրի կօգտագործեր։

«Հիմնական բանակցության ժամանակ կասեր՝ բավական է ճնշեք, տեսեք՝ ինչ է կատարվում մայրաքաղաքումս։ Դրա փոխարեն Նիկոլ Փաշինյանը հայրենասերներին անվանում էր ռևանշիստ։ Ասեմ, որ հայրենասերներին ռևանշիստ անվանում էին Թուրքիայի ներկայացուցիչները, Ադրբեջանի ներկայացուցիչներն ու Նիկոլ Փաշինյանը։ Դրա փոխարեն նա որոշեց գնալ՝ «ես եմ միակ որոշողը» ճանապարհով, որը միլիոն անգամ բացատրել եմ՝ ինչ խոցելիություն է մտցնում բանակցային գործընթացում։ Օրեր առաջ այց ամբիոնից ՔՊ-ի պատգամավորներից մեկն ասաց՝ դուք խոսում եք Արցախի հանձնման մասին, բայց չեք խոսում այն մասին, որ 29,800-ը ֆիքսված է։ Դա մոտավորապես նույն միտքն է, որ Հայաստանի մարզերի կեսը հանձնեն ու գան ասեն՝ բա ինչո՞ւ չեք գովում, որ Սարյան փողոցը պահպանեցինք», - հավելեց Մամիջանյանը։

Ինչպես նշեց պատգամավորը, Նիկոլ Փաշինյանը Խոսում է Արցախի հայերի համար միջազգայնորեն ապահովվող անվտանգության երաշխիքներից, մինչդեռ իրենց բանակցածով արցախահայությունն Ադրբեջանում կհայտնվի, ուստի այժմ ինքն առաջարկ ունի բոլոր այն ՔՊ-ական պատգամավորների համար, որոնք կողմ են արտահայտվում միջազգային երաշխիքներով Արցախի կարգավիճակին․

«Պարզ առաջարկ ունեմ՝ ձեզնից ո՞ր մեկն է համաձայն գնալ ու վատագույն սցենարի պարագայում այնտեղ ապրել։ Ձեր բանակցած երաշխիքներն են, գնացեք ապրեք»։

Այնումաենայնիվ Հայկ Մամիջանյանն ընդգծեց, որ մի հարց կա բանակցային գործընթացում, որի պարագայում Փաշինյանը չի խաբում։

«Այո՛, նա բանակցում է հիմա երաշխիքների համար, բայց բնավ ոչ Արցախի։ Նա բանակցում է իր իշխանության պահպանման և իր սեփական անվտանգության երաշխիքների մասին», - շեշտեց պատգամավորը՝ հավելելով, որ այդ բանակցություններն էլ առանձնապես արդյունավետ չեն։

Ելույթի վերջում, անդրադառնալով ընդդիմության աշխատանքներին, նա նշեց, որ պիտի ներողություն խնդրի հայրենակիցներից, քանի որ իրենց թիմը վերջին 5 տարիների ընթացքում անգամ ամբողջ ուժերի լարումով պայքարելով չի կարողացել հեռացնել Արցախը հանձնողներին, ուստի պիտի իրենց ուժերից ավելին անեն։

«Այլև չկան քաղաքական կուսակցություններ, անձնական ամբիցիաներ, անհատ քաղաքական գործիչներ։ Կան Արցախը հանձնողներ ու վատագույն սցենարի դեպքում կլինեն մի խումբ մարդիկ, ովքեր չկարողացան դա կանխել։ Ես չեմ պլանավորում լինել ոչ առաջին, ոչ երկրորդ խմբում», - եզրափակեց Մամիջանյանը։

Ամենից շատ դիտված

14:40 Շատ գոհ ենք, որ բոլոր ծառերը կտրել են. հարցում՝ 3-րդ մասում
21:16 Կենդանիները քնեցվում են «լեշմանիոզ» հիվանդության անվան տակ. կենդանասեր
08:10 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ Հրապարակ
20:44 Գյուղապետների որդիները չեն մասնակցում վարժական հավաքներին․ արմավիրցի տղաները դժգոհում են
08:53 Lավ գիտեի, որ «լուծարման» փաստաթուղթը անօրինական է, բայց դա միակ ձևն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին
08:17 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ Հրապարակ
00:30 Ադրբեջանցիները անարգել գալիս են մեր գյուղ՝ իրենց հարազատների գերեզմաններին այցի. Բյուրակնի բնակիչ
23:30 Հայաստանն իր պաշտպանությունը չի հոգացել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա. նախկին ԱԱԾ-ականների հայտարարության առթիվ
09:00 Աղքատներն են ընտրում Փաշինյանին, բայց երկիրը վայելում են հարուստները
23:47 Սպասում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին. Շմայսի եղբայրը կուսակցություն է հիմնել