Ներքին 3 տարի առաջ - 11:02 25-05-2023

Պարեկային ծառայության շարքերը համալրել ցանկացող կին թեկնածուների 532 հայտ է ստացվել


Պարեկային ծառայությունում կանանց ընդունելության համար նախագրանցված դիմորդների հետ հանդիպում-քննարկումներ են անցկացնում ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն ու ոստիկանության շտաբի ներկայացուցիչները։

Ոստիկանությունից հայտնում են, որ ՆԳ նախարարությունը ոստիկանության ծառայությունում կանանց ներգրավումը խթանելու նպատակով իրականացրել է Պարեկային ծառայության շարքերը համալրել ցանկացող կին թեկնածուների նախագրանցման գործընթաց, որի արդյունքում ստացվել էր 532 հայտ։

Խոսելով այս ձևաչափով իրականացվող թիրախային քննարկումների մասին, Արփինե Սարգսյանը կարևորեց հանդիպումները, որոնք հնարավորություն են տալիս վեր հանել պարեկային ծառայությունում կին դիմորդների ընդունելությանը խոչընդոտող խնդիրները և կոնկրետ դեպքերով գտնել համապատասխան լուծումներ։

Փոխնախարարն ընդգծեց պարեկային ծառայությունում ընդունելության ժամանակ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց դիմելիության հավասարության ապահովման կարևորությունը։ Նա անդրադարձավ հատկապես ոստիկանության համակարգում կանանց ներգրավվածության խթանմանը՝ խոսելով պարեկային ծառայությունում նրանց կարիերայի աճի հնարավորությունների մասին։
Ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը նույնպես ընդգծեց պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության և դերի կարևորությունը։

Հանդիպումների ժամանակ կանայք և աղջիկները, խոսելով իրենց զբաղվածության մասին, անդրադարձան նախագրանցվելու իրենց նպատակներին և ընդունելության ընթացքում հնարավոր խոչընդոտներին։ Նրանց մեջ կան իրավաբաններ, ուսուցիչներ, հոգեբաններ և այլ ոլորտների մասնագետներ, որոնք իրենց տեսնում են պարեկային ծառայությունում։
Ներկաների բոլոր հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ։

Հանդիպումները շարունակվելու են նաև մարզային մակարդակով, որոնց ավարտին Ներքին գործերի նախարարությունը կներկայացնի ամփոփ տեղեկատվություն։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան