Ներքին Խոսք 3 տարի առաջ - 10:36 25-05-2023

Վերջին մի քանի օրերին անհանդուրժողականության մթնոլորտը հասել է շատ մեծ մակարդակի․ ՀՀ ՄԻՊ

Որպես ՄԻՊ օրենքով սահմանված ուղիղ արգելք ունեմ դատական ակտերի և դատարանների գործունեությանը միջամտելու տեսանկյունից, իսկ այս որոշումը ըստ էության դատարանի կողմից է կատարվել, բայց ես ինքս հստակ շեշտադրել եմ, որ անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ կալանքը որպես խափանման միջոց կարող է կիրառվել բացառապես այն դեպքերում, երբ այլընտրանքային խափանման միջոցները հնարավորություն չեն տալիս ապահովելու անձի պատշաճ վարքագիծը վարույթի շրջանակներում։ Այս մասին երեկ ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը Պետրոս Ղազարյանի հետ զրույցում՝ անդրադառնալով զոհված զինծառայողի մայր Գայանե Հակոբյանի ձերբակալմանը։ Նա, մասնավորապես, ասաց․

«Աշխատանքները մի քանի ուղղությամբ ենք տարել և մի քանի հիմնական ուղղություններ կառանձնացնեք, որոնցից մի մասի հետ կապված որոշակի արդյունքներ ունենք։ Առաջինը՝ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրներն են, որոնք փորձել ենք մի քանի դիտանկյուններից հասցեավորել, փորձել ենք լուծումներ առաջարկել դրանց։

Ներպետական մարմիններին ենք ուղարկել նաև համապատասխան խնդիրների հասցեավորումը։

Միջազգային մարմինների հետ կապված լուրջ աշխատանք ենք տանում այս մասով իրականում։ Լուրջ աշխատանք ենք կատարել նաև գտնվելու վայրն անհայտ զինծառայողների հարազատների հետ և այս առումով իրավունքների պաշտպանությանը վերաբերելի մի քանի խնդիրներ փորձել ենք արդեն իսկ կարգավորել։

Լաչինի միջանցքի շրջափակման մասով ևս մենք այս փուլում, իրավունքների պաշտպանության տեսանկյունից, դարձյալ աշխատանքներ ենք տանում։ Այս պահին զեկույց է գրվում, այն ինչը որ հնարավոր է հրապարակային ասել և խոսել, ընդ որում զրույցը մի շարք ասպեկտներից է բաղկացած լինելու։

Որպես ՄԻՊ օրենքով սահմանված ուղիղ արգելք ունեմ դատական ակտերի և դատարանների գործունեությանը միջամտելու տեսանկյունից, իսկ այս որոշումը ըստ էության դատարանի կողմից է կատարվել, բայց ես ինքս հստակ շեշտադրել եմ, որ անհրաժեշտ է առանձնահատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ կալանքը որպես խափանման միջոց կարող է կիրառվել բացառապես այն դեպքերում, երբ այլընտրանքային խափանման միջոցները հնարավորություն չեն տալիս ապահովելու անձի պատշաճ վարքագիծը վարույթի շրջանակներում։

Գործի շինծուությունը, քաղաքական հետապնդումը կարելի է հիմնավորել միայն մի ձևով, եթե հայեցակարգային, բովանդակային և այլ տեսանկյուններից պարզվեց, որ այն գործընթացը, որը իրականացվում է, ինքը իրավական սկզբունքներին չի համապատասխանում։

Ես էլ ասում եմ, որ որպես պաշտոնատար անձ, մինչև չունենամ բոլոր հիմնավորումները հարցի հետ կապված, ես չեմ կարող դրա վերաբերյալ ներկայացնել տեսակետ, այսինք՝ ասեմ, որ այս գործը շինծու է։

Ես համամիտ եմ Ձեզ հետ, որ վերջին մի քանի օրերին անհանդուրժողականության մթնոլորտը դարձյալ հասել է շատ մեծ մակարդակի։ Ազգայինի համատեքստը բոլորիս համար է շատ կարևոր, բայց որևէ երևույթ չի կարող ծայրահեղացվել»։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի