Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:17 24-05-2023

ՀՀ սպառազինության մեջ ո՛չ իրանական, ո՛չ ֆրանսիական ԱԹՍ-ներ գոյություն չունեն. Սուրեն Պապիկյան

Պաշտպանության նախարարությունը հերքել է հայակական ԶՈՒ-ից կողմից ԱԹՍ-ների կիրառման մասին ապատեղեկատվությունը և նշել է, որ մեր սպառազինության մեջ նման զինատեսակ գոյություն չունի։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարություն - ԱԺ հարցուպատասխանի ժամանակ։

«Բայց այս ապատեղեկատվության շարունակությունն է նաև հայտնի Սու-30-ների մասին ապատեղեկատվության, երբ նշվում էր, որ ՀՀ ԶՈՒ-ին պատկանող ինքնաթիռները տրվել են այլ երկրի»,- ասաց Սուրեն Պապիկյանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմն ինքն է հերքել սա։

Նա անդրադարձավ նաև ադրբեջանական մեկ այլ տեղեկության, թե վերջին օրերի լարված իրավիճակներում հայկական կողմը կիրառել է ֆրանսիական ԱԹՍ-ներ, և նշեց, թե ադրբեջանական կողմն այս հարցում ինքն իրեն հերքել է:

«Երբ մայիս ամսին տեղի ունեցան իրադարձություններ Սոթքում, առաջին իսկ օրը նախապատրաստական ապատեղեկատվությունն այնպիսին էր, որ հայկական կողմը շարունակում է օգտագործել իրանական ԱԹՍ-ներ, այնուհետև, իրենք իրենց իսկ հերքելով՝ հաջորդ օրը բոլորին ներկայացրին, որ իրենց տարածքում հայտնաբերվել են հայկական արտադրության ԱԹՍ-ների մնացորդներ։ Բայց հավանաբար կտրվելով սեփական իսկ տեղեկատվական լրահոսից արդեն հաջորդ օրն այդ ԱԹՍ-ները «դարձան» ֆրանսիական, և, իբր, այդ ԱԹՍ-ներն օգտագործվում են ֆրանսիացի ինստրուկտորների միջոցով: Բնականաբար, սա հերթական ապատեղեկատվությունն է: Այո՛, կրկին անգամ ես պաշտոնապես դա հերքում եմ։ Եվ դրա վառ ապացույցն իրենց իսկ կողմից միջազգային հանրությանը, տարբեր երկրների ռազմական ատաշեներին իրենց կողմից ներկայացված մնացորդներն են»,- ասաց ՊՆ ղեկավարը:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան

Ձեզ գուցե հետաքրքրի