Ներքին 3 տարի առաջ - 12:30 24-05-2023

Հուլիսի 1-ից նպաստների վճարման եղանակը կփոփոխվի

Միասնական սոցիալական ծառայությունից տեղեկացնում են, որ 2023 թվականի հուլիսի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում (ցանկն՝ այստեղ) ընտանեկան, սոցիալական նպաստը և հրատապ օգնությունը վճարվելու են անկանխիկ եղանակով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նպաստ ստացող անձը հանդիսանում է առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ տարեց անձ, ապա դիմումի հիման վրա վճարումը կարող է շարունակվել կանխիկ եղանակով` «Հայփոստի» միջոցով։

2023 թվականի հուլիսի 1-ից հետո, այն ընտանիքները, որոնք դեռ դիմում չեն ներկայացրել վճարման եղանակի փոփոխության համար, տվյալ ընտանիքի Նպաստի վճարման եղանակը, ծրագրային գործիքի կիրառմամբ, դառնալու է անկանխիկ, իսկ բանկն ընտրվելու է պատահականության սկզբունքով՝ հաշվի առնելով տվյալ բնակավայրում անկանխիկ նպաստ ստացող ընտանիքների համամասնությունները՝ ըստ վճարող բանկերի։

Քաղաքներում և 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում նպաստ ստացող ընտանիքների չափահաս անդամներից որևէ մեկը կարող է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը ներառյալ, վճարման եղանակի փոփոխության դիմում ներկայացնել բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն՝ հետագայում համակարգի կողմից ընտրված բանկի մասին տեղեկատվություն ստանալու առաջացող հերթերից խուսափելու համար։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը