Քննչական կոմիտեն Հրաչյա Հակոբյանի մասով որոշում է կայացրել. Ժողովուրդ
copy image url

Քննչական կոմիտեն Հրաչյա Հակոբյանի մասով որոշում է կայացրել. Ժողովուրդ

Մամուլ 1 տարի առաջ - 08:03 24-05-2023
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն 2021թ. դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում տեղի ունեցած հայտնի միջադեպի առիթով հարուցված քրեական գործով որոշել է ՔՊ խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել։ Ի դեպ, նաեւ ՀՀ քննչական կոմիտեն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշում էր կայացրել: Ինչպես հայտնի է, այդ օրը խորհրդարանում վիճաբանություն էր տեղի ունեցել ՔՊ խմբակցության մի քանի պատգամավորների եւ «Հայաստան» խմբակցության պատգամավորների օգնականների միջեւ: ԱԱԾ-ն գնացել էր Ազգային ժողով՝ հարցաքննելու ՔՊ խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանին, Վահագն Ալեքսանյանին, Սիսակ Գաբրիելյանին եւ Արմեն Խաչատրյանին:

Հավելենք, որ այդ քրեական գործով ԱԱԾ-ն նաեւ հարցաքննել է Ազգային ժողովի աշխատակազմի՝ տասնյակից ավելի աշխատակիցների, որի արդյունքում որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնել։ Ստացվում է, որ նախաքննական մարմինը խուլիգանության հատկանիշներով հարուցել էր քրեական վարույթ, սակայն, նախաքննական մարմնի որոշմամբ, մասնակիցներից որեւէ մեկը խուլիգան չէ, չնայած որ հայհոյել են հանրային վայրում, անպարկեշտ պահել իրենց։ Ամեն դեպքում, հարցը փակվեց»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին
08:01 Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար. Ժողովուրդ